Ոստիկանությունն անցած 3 օրում բացահայտել է մարմնական վնասվածք հասցնելու 33 դեպք
Իրավունք
Հանրապետությունում անցած 3 օրվա ընթացքում արձանագրված ճանապարհատրանսպորտային 30 պատահարի հետևանքով 3 մարդ է զոհվել, 44-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Հուլիսի 12-ից 14-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 40 դեպքից բացահայտվել է 33-ը, կողոպուտի 3 դեպքից՝ 2-ը, խարդախության՝ 11, խուլիգանության՝ 3, յուրացման և շորթման 1-ական դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է նաև գողության 16 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է կողոպուտի 3, մարմնական վնասվածք հասցնելու և խուլիգանության 1-ական դեպք:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին