ՌԴ-ն մտադիր չէ հանդուրժել շանտաժը․ ՌԴ ԱԳՆ-ն՝ ԱՄՆ-ի պատժամիջոցների մասին
Աշխարհ
Ռուսաստանը մտադիր չէ հանդուրժել այդ շանտաժը և պատասխան քայլեր ձեռնարկելու իրավունք ունի: Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ, որում անդրադարձ է եղել ԱՄՆ-ի կողմից ռուսական ընկերությունների, բանկերի, անձանց դեմ նոր պատժամիջոցներին:
ՌԴ ԱԳՆ-ն հստակ նշում է, որ եթե Վաշինգտոնը փորձում է քանդել ռուս-ամերիկյան հարաբերությունները, ապա դա կմնա հենց նրա խղճին:
«Մենք միշտ էլ շարունակել և շարունակում ենք կառուցողական հարաբերությունների համար բաց լինել բոլոր պետությունների, այդ թվում նաև ԱՄՆ-ի համար՝ հիմք ընդունելով իրավահավասարությունը ու ներքին գործերին չխառնվելն: Սակայն ԱՄՆ-ի այս շանտաժի միջոցները հանդուրժել չենք պատրաստվում և պատասխան քայլեր ձեռնարկելու իրավունք ունենք»,- ասվում է հաղորդագրության մեջ:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան