Գազայի հատվածում զինադադարն ուժի մեջ է մտել
Աշխարհ
Իսրայելը համաձայնել է 5 ժամով դադարեցնել կրակը Գազայի հատված, և այն արդեն ուժի մեջ է մտել տեղի ժամանակով 10:00-15:00-ը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, նման համաձայնություն ընդունվել է Գազայի հատվածում մարդասիրական օգնություն հասցնելու առիթով: Զինադադարի հարցում միջնորդել է ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքի հատուկ կոորդինատոր Ռոբերտ Սերրին: Իսրայելը, սակայն, զգուշացրել է, որ նշված ժամանակամիջոցում Գազայի հատվածից հրթիռակոծություն լինելու դեպքում նույն կերպ կպատասխանեն:
ՀԱՄԱՍ-ի ղեկավարությունն իր հերթին համաձայնել է դադարեցնել կրակը: Այդ մասին հայտնել է Շարժման մամուլի քարտուղար Սամի Աբի Զահրին:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել