ՌԴ-ի ավիաընկերությունները դադարեցրել են Ուկրաինայի տարածքով թռիչքները․ Ռոսավիացիա
Աշխարհ
Ինչպես հայտնում է itar-tass-ը, Ուկրաինայում Malaysia Airlines-ի Boeing 777-200 օդանավի վթարից հետո ռուսական ավիաընկերությունները դադարեցնում են Ուկրաինայի տարածքով թռիչքները։ Այս մասին հայտնել է Ռոսավիացիան:
Հաղորդագրության մեջ նշվում է ՌԴ երթուղիները կշրջանցեն Ուկրաինան՝ սահմանակից այլ պետությունների օդային տարածքով:
Ավելի վաղ ԱՄՆ-ն ևս իր ավիափոխադրողներին արգելել Ուկրաինայի արևելյան շրջանների տարածքով թռիչքներ իրականացնելը:
Շատ ավիաընկերություններ արդեն հայտարարել են ուկրաինական քաղաքներ չվերթների դադարեցման մասին, որոնք պետք է անցնեին այդ երկրի օդային տարածքով:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան