Boeing 777-ի կործանման կապակցությամբ Ավստրալիայի իշխանությունները հուլիսի 19-ը սգո օր են հայտարարել
Աշխարհ
Ինչպես հայտնում է itar-tass-ը, Ավստրալիայի իշխանությունները Ուկրաինայում մալայզիական Boeing ինքնաթիռի կործանումից հետո հուլիսի 19-ը սգո օր են հայտարարել. օդանավում եղել են երկրի 28 քաղաքացի: Այդ մասին հայտարարել է երկրի վարչապետ Թոնի Էբոտը:
Նշվում Է նաև, որ հուլիսի 20-ին Սիդնեյի մայր տաճարում, ի հիշատակ ավիաաղետից զոհվածների, տեղի կունենա եկեղեցական արարողություն, որին կմասնակցի երկրի վարչապետ Թոնի Էբոտը:
Հուլիսի 17-ին Ուկրաինայի արևելքում աղետի Է ենթարկվել մալայզիական Boeing 777 ինքնաթիռը, որն Ամստերդամից թռչում Էր Քուալա Լումպուր: Ինքնաթիռում գտնվում Էր 298 մարդ, որոնցից 15-ն անձնակազմի անդամներն Էին: Ավիաաղետից ոչ ոք չի փրկվել:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան