Դատարանը «Ռուբիի գործով» արդարացրել է Բեռլուսկոնիին
Աշխարհ
Միլանի վերաքննիչ դատարանը հուլիսի 18-ին արդարացրել է Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիին, որն ավելի վաղ դատապարտվել էր 7 տարվա բանտարկության և ցմահ պետական պաշտոններ զբաղեցնելու արգելման՝ պաշտոնեական լիազորությունների վերազանցման և անչափահաս մարմնավաճառների ծառայություններից օգտվելու մեղադրանքներով, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Իտալիայի զանգվածային լրատվամիջոցներին:
Ինչպես նշվում է, դատավորները 77-ամյա նախկին վարչապետին արդարացրել են «հանցանշանների անբավարարության» և «հանցակազմի բացակայության» պատճառով, ինչը պնդում էին Բեռլուսկոնիի փաստաբանները:
Միլանի դատարանը 2013 թվականի հունիսի 24-ին Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիին յոթ տարվա բանտարկության էր դատապարտել սկանդալային՝ «Ռուբիի գործով»: Իր անվանումն այն ստացել է գլխավոր ֆիգուրանտուհիներից մեկի՝ Ռուբի մականունով անչափահաս մարոկոյացի Քարիմա էլ Մարուգի անունից, որի ծառայություններից, ինչպես համարվում է, օգտվել է Բեռլուսկոնին:
Դատարանի վճռի համաձայն՝ Բեռլուսկոնիին նաև ցմահ արգելվել էր զբաղեցնել ցանկացած պետական պաշտոն: Սույն դատավճռի հաստատումը կարող էր զգալի ազդեցություն գործել երկրի քաղաքական իրադրության վրա, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան