ԱԲ-ն ու մարդը նախագծում են միասին․ ավելի դիմացկուն կառուցվածքներ «Սփըրսը» ջախջախեց «Ուորիորսին»․ 11-րդ անընդմեջ հաղթանակը Ինչ եղանակ է սպասվում Ուղեղի հիվանդությունը՝ արյան թեստո՞վ․ գիտնականները նոր հետք են գտել Սվիտոլինան հաղթեց Սաբալենկային․ ուկրաինուհին՝ կիսաեզրափակչում Ո՞ւր են հասել NVIDIA-ի չիպերը․ Սինգապուրը հրապարակել է քննության մանրամասները Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը Քնի ժամանակ ուղեղը «մաքրվում» է․ ինչո՞ւ է տարիքի հետ դա թուլանում Ֆրիցը Մուզետիին շանս չտվեց․ 63 րոպեում՝ Ստոկհոլմի եզրափակիչ Փաշինյանը կմեկնի Ռուսաստան. Աշխարհաքաղաքական լարվածություն և նոր զարգացումներ Մասկը միացել է Հուանգի վերադարձի կոչերին․ NVIDIA-ն նոր ղեկավար է փնտրում Գերմանիան հաղթեց 3:1 հաշվով․ վճռորոշ պայքարը դեռ առջևում է 

Թուրքական բանակում սպանված Սևակի դատական գործով վկան շարունակական սպառնալիքների է ենթարկվել

Աշխարհ

Թուրքիայի Բաթմանի նահանգի Քոզլուք քաղաքի Գյումուշօրգու ժանդարմական պարեկային կետում զինծառայության ժամանակ, 2011 թվականի ապրիլի 24-ին իր ծառայակից Քըվանչ Աղաօղլուի զենքի կրակոցից սպանված հայազգի զինվոր Սևակ Բալըքչըի սպանության գործով վկաները շարունակական ճնշումների են ենթարկվել , որպեսզի փոխեն նախնական ցուցմունքները: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Ակոս» թերթին հայտնի է դարձել սխալ ցուցմունք տալու գործով անցնող վկա Հալիլ Էքշիի՝ դատարանում արած այն հայտարարությունից: Նա խոստովանել է, որ Քըվանչ Աղաօղլուի հարազատները անձամբ իրեն ճնշումների են ենթարկել, ինչին չդիմանալով, ինքը փոխել է նախնական ցուցմունքը:

Նախնական ցուցմունքում սպանությանն ականատես Էքշին հայտնել էր, որ Աղաօղլուն Սևակին սպանել է դիտավորյալ, իսկ դատարանում փոխել է ցուցմունքը և հայտնել, թե «վիճաբանություն չի եղել, միջադեպը տեղի է ունեցել կատակ անելու ժամանակ՝ ոչ դիտավորյալ»: Սակայն, Սևակ Բալըքչըի ընտանիքի բողոքից հետո Էքշին կրկին ցուցմունք է տվել, որ դատարանում ցուցմունքը փոխել է Աղաօղլու ընտանիքի մերձավոր Բյուլենթ Քայայի ճնշումների տակ, ով ևս հետաքննվում է որպես մեղադրյալ: Այդըն քաղաքի թիվ 3 քրեական դատարանում ընթացող դատավարության ժամանակ Էքշիի ընտանիքը ևս հայտնել է, որ իրենց որդուն ճնշումների է ենթարկել և սպառնացել Աղաօղլուների ընտանիքը:

«Բանակից վերադառնալուց հետո որդիս պատմել էր, որ իր ծառայության ընթացքում սպանության դեպք է եղել զորամասում, սպանողը Քըվանչ անունով մի տղա է: Նրա վերադառնալուց մեկ ամիս չանցած՝ մեր տուն է զանգահարել Քըվանչի քեռի ներկայացած մի մարդ և հայտնել, որ ցանկանում է հանդիպել որդուս հետ: Վախից ես նրան չեմ հայտնել որդուս աշխատավայրի տեղն ու հեռախոսահամարը: Տվեցի ամուսնուս հեռախոսահամարը: Հետո մի քանի անգամ զանգահարեց նաև Քըվանչի քրոջ որդի ներկայացած մեկը, որը ցանկանում էր խոսել որդուս հետ: Ես նրան ևս չհայտնեցի որդուս հեռախոսահամարը: Բայց նրանց հաջողվել է կապվել որդուս հետ այն բանից հետո, երբ նրա հեռախոսը սկսել էր օգտագործել ավագ որդիս», -դատարանում ասել է Հալիլ Էքշիի մայրը՝ Դուրդանե Էքշին:

Հալիլին շարունակաբար ճնշումների ենթարկելու մասին դատարանում պատմել է նաև նրա հայրը՝ Զուլֆիքար Էքշին: «Տղայիս բանակից վերադառնալուց հետո նրան հաճախ զանգահարում էին: Հալիլն ինձ ասաց, որ իրեն սպառնում են: Մի օր ես նրա հետ գնացի այդ մարդկանց հետ հանդիպելու: Նրանք ինչ-որ թղթեր ցույց տվեցին և ասացին, որ պետք է ինչ-որ բան կարգավորել դրանց մեջ: Ես առարկեցի: Նրանք հավատացրեցին, որ ցուցմունքը չի փոխվելու, և Հալիլի հետ գնացին դատախազություն», - դատարանում ասել է Հալիլի հայրը:

Հալիլի ավագ եղբայրը ևս դատարանում պատմել է, որ եղբոր հեռախոսն իր մոտ լինելու շրջանում շարունակաբար սպառնալիքներ է հնչել: «Քըվանչի քույրն ու քեռին շարունակաբար պնդում էին, որ եղբայրս պետք է փոխի սպանության հետ կապված նախնական ցուցմունքը, հայտնի, որ սպանությունը դիտավորյալ չէ, այլ դժբախտ պատահար է: Հեռախոսային զանգերի ժամանակ ես եղել եմ եղբորս կողքին: Երբ եղբայրս ասաց, որ ցուցմունքը չի փոխելու, նրանք սպառնացին, թե «կգործեն այլ մեթդներով»,- ասել է Հալիլի եղբայրը:

Կողմերի հայտարարությունները պատրաստելու համար դատարանը հետաձգել է դատալսումը:

Բալըքչը ընտանիքի փաստաբան Իսմայիլ Ջեմ Հալավուրթը գտնում է, որ Էքշի ընտանիքի ցուցմունքը ազդելու է Վճռաբեկ դատարանի որոշման վրա, որը պետք է վճիռ ընդունի վկաներին կրկին հարցաքննության ենթարկելու մասին: «Մենք բազմիցս հայտարարել ենք, որ վկաները գտնվում են շարունակական ճնշումների և սպառնալիքների տակ, ինչն ապացուցում են նրանց այս հակասական ցուցմունքները: Այսքանից հետո մենք պետք է պահանջենք արդարացի դատավարություն», - հայտարարել է փաստաբանը:

Սևակ Բալըքչըի սպանության հետ կապված` մեղադրյալ Աղաղօղլուն 4 տարի 5 ամիս ժամկետով ազատազրկման էր դատապարտվել ոչ թե դիտավորյալ սպանության, այլ «չգիտակցված մեղք» գործելու համար:

Սևակ Բալըքչըի ծնողները հայտարարել են, որ որդուն սպանել են դիտավորյալ և կանխամտածված` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման օրը` ապրիլի 24-ին:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱԲ-ն ու մարդը նախագծում են միասին․ ավելի դիմացկուն կառուցվածքներ«Սփըրսը» ջախջախեց «Ուորիորսին»․ 11-րդ անընդմեջ հաղթանակըԻնչ եղանակ է սպասվումՈւղեղի հիվանդությունը՝ արյան թեստո՞վ․ գիտնականները նոր հետք են գտելՍվիտոլինան հաղթեց Սաբալենկային․ ուկրաինուհին՝ կիսաեզրափակչումՈ՞ւր են հասել NVIDIA-ի չիպերը․ Սինգապուրը հրապարակել է քննության մանրամասներըՁերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձըՔնի ժամանակ ուղեղը «մաքրվում» է․ ինչո՞ւ է տարիքի հետ դա թուլանումՖրիցը Մուզետիին շանս չտվեց․ 63 րոպեում՝ Ստոկհոլմի եզրափակիչՓաշինյանը կմեկնի Ռուսաստան. Աշխարհաքաղաքական լարվածություն և նոր զարգացումներՄասկը միացել է Հուանգի վերադարձի կոչերին․ NVIDIA-ն նոր ղեկավար է փնտրումԳերմանիան հաղթեց 3:1 հաշվով․ վճռորոշ պայքարը դեռ առջևում է7:0՝ Հունաստանի դեմ․ Նիդերլանդների գոլային փոթորիկըԳերիների ռեկորդային փոխանակո՞ւմ․ Թրամփի թիմը գործի է անցելԿանադայում նավակի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվելԱմանորի ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ Երևանի Աբովյան փողոցում երթևեկությունը կդադարեցվիՀավաքականը մեկնել է Ռիգա․ Միրանյանը՝ 23 ֆուտբոլիստների թվում 2 օր առաջ հանդիպել եմ Էրդողանի հետ, շատ մոտ ենք Թուրքիայի հետ սահմանների լիարժեք բացմանը․ ՓաշինյանԱՄՆ օդանավակայաններում առկա խնդիրները կապված չեն կիբերհարձակման հետ․ Թրամփ«Բանանը դարձավ Էրդողանի հանդեպ հավատարմության խորհրդանիշը»․ Սուրենյանց«Արարատ-Արմենիայի» պատասխանը՝ Եղիշե ՄելիքյանինԻրանում 20 օր անց գտել և ազատել են պատանդինՄարտիրոսյանը հաղթեց Կարլսենին․ հայ գրոսմայստերը՝ խմբի առաջատար Աքսում․ քարե հսկաների քաղաքըԼը Պենը չի բացառել Զելենսկու հետ հանդիպումը՝ Ուկրաինայի ֆինանսավորման հարցը քննարկելու համար Սպանության փորձ կատարած տղամարդը հայտնաբերվել է․ Վրաերթի է ենթարվել 16-ամյա հետիոտնԵրեկ հանդիպել եմ Ալիևի հետ, այժմ հարատև խաղաղության պատմական շանս ունենք․ ՓաշինյանՇվեյցարիան կարող է թույլատրել զենքի արտահանումը 36 երկիր ՀԱՊԿ-ը չարձագանքեց չնայած մեր դիմումներին. Փաշինյանը հիշեցրել է 2022-ի իրադարձություններըԱՄՆ իշխանությունները երկարաձգել են օտարերկրյա նավեր՝ երկրի ներսում նավթ տեղափոխելու թույլտվությունը Դուբլինում հաղորդավարը Փաշինյանին ցույց տվեց ՀՀ ի քարտեզը՝ Արցախը ներառյալ, որն իր հետ էր բերելՓաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Կամբոջա. ինչ է սպասվումԱՄՆ-ում ավելի քան ութ հազար չվերթ է հետաձգվել Նոր Սահմանադրություն․ Ալեն Սիմոնյանը կզրկվի՞ պաշտոնից, նախարարների դեմ վարույթներ կլինե՞նՄոսկվայի հյուսիս-արևելքում կրակոցներ են հնչել (տեսանյութ)Զելենսկին՝ մեծ փոխանակման մասին․ ավելի քան 1000 գերի՝ ամեն կողմիցՄեծ Բրիտանիայում ԱՄՆ ավիաբազայի երկնքում անհայտ անօդաչու թռչող սարքեր են հայտնաբերվելՊուտինը զգուշացնում է․ օտար զորքերը կդառնան թիրախ«20 տարուց Հայաստանը տեսնում եմ Եվրոպական միության կազմում»․ Փաշինյանը՝ ԴուբլինումՌուբիոն նշել է Իրանի հետ հակամարտությունում ԱՄՆ-ի հաղթանակի պայմանըՀիվանդանոց է վնասվել Կիևում․ հոսանքազրկումներ՝ 12 մարզումԱԹՍ-ների հարվածներ Ռուսաստանում․ Վոլգոգրադում 4 զոհ կաՄասկը կուղեկցի Թրամփին Չինաստան կատարելիք նրա այցի ընթացքումՋաջուռ գյուղում 19-ամյա վարորդը «BMW»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին․ կա վիրավորՀունգարիայում թաքցրած միլիոններ․ կանխիկի մի մասը գտել են անտառներումՆավաբախում Միսիսիպիում․ 32 մարդ հոսպիտալացվել էԵվրոպայի պատասխանը Մոսկվային․ առանց մեզ որոշումներ չեն լինիՏագնապ ամերիկյան ավիաբազայում․ կասկածելի ԱԹՍ-ների մասին ահազանգԹրամփ–Պուտին–Սի հանդիպում․ Ուկրաինան՝ օրակարգից դուրսՕդային քաոս ԱՄՆ-ում․ հազարավոր չվերթներ խափանվել են
Ամենադիտված