Կիևն ու աշխարհազորայինները Boeing-ի կործանման վայրում անվտանգության գոտի կստեղծեն. ՈՒԱԾ
Աշխարհ
Ինչպես տեղեկացնում է ria.ru-ն, Կիևի իշխանություններն ու աշխարհազորայինները պայմանավորվել են Boeing 777 ինքնաթիռի կործանման վայրում 20 կիլոմետրանոց անվտանգության գոտի ստեղծել: Այս մասին հայտնել է Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար Վալենտին Նալիվայչենկոն:
«Եռակողմ բանակցություններն ավարտվել են նրանով, որ այժմ գոյություն ունի 20 քառակուսի կիլոմետր տարածք, որպեսզի Ուկրաինան կատարի հումանիտար առաքելությունը, վերցնի դիերն ու փոխանցի հարազատներին և հույս ունենք, որ ահաբեկիչները մեզ աշխատելու հնարավորություն կտան»,- հայտարարել է նա:
Հիշեցնենք, որ մալայզիական Boeing 777 ինքնաթիռը, որն իրականացնում էր Ամստերդամ-Կուալա Լումպուր չվերթը, վթարի է ենթարկվել հուլիսի 17-ին՝ Ուկրաինայի արևելքում, որի արդյունքում զոհվել է 298 մարդ:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան