Քրդերը դեմ են Քուրդիստանի ստեղծման մեջ Թուրքիայի միջնորդությանը
Աշխարհ
Իրաքի նախագահ Ջալալ Թալաբանիի հիմնադրած «Քուրդիստանի հայրենասերների կուսակցության» նախագահ Ադել Մուրադը հայտարարել է, որ դեմ են Քուրդիստան պետության ստեղծման մեջ Թուրքիայի և Իսրայելի միջնորդությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ները, նա հայտարարել է, որ քրդական պետության ստեղծման մեջ միջնորդ դարձած Թուրքիան և Իսրայելը «ամենավերջում դավաճանելու են քրդերին»:
«Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցանկանում է մեզ օգտագործել որպես բուֆերային գոտի: Նա ուզում է Քուրդիստանին դնել «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հռչակած «իսլամական պետության» դեմ, և դրանից հետո տեր կանգնել քրդական նավթին:
Էրդողանի իրական նպատակը քրդական նավթն է: Ներկայում Անկարան լռությամբ աջակցում է Քուրդիստանի ստեղծմանը` սեփական նպատակներին հասնելու համար», -հայտարարել է իրաքյան Քուրդիստանի ինքնավարության ստեղծման մեջ մեծ դերակատարություն ունեցած կուսակցության նախագահը:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան