ՄԱԿ-ի ԱԽ-ն արտակարգ հանդիպում կանցկացնի Գազայի հատվածի իրադրության հետ կապված
Աշխարհ
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն առաջիկա ժամերին արտակարգ հանդիպում կանցկացնի՝ Գազայի հատվածի իրադրության շուրջ: Այդ մասին հայտնում է itar-tass-ը:
Ծրագրվում է, որ նիստը բաց կանցկացվի, և այն կվարի ՄԱԿ-ին առընթեր՝ Պաղեստինի մշտական դիտորդ Ռիյադ Մանսուրին, ինչպես նաև կլինի Իսրայելի մշտական ներկայացուցիչ Ռոն Պրոսորի մասնակցությամբ:
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հուլիսի 19-ին շրջագայություն է սկսել Մերձավոր Արևելքի երկրներում՝ Գազայում շուտափույթ հրադադարի հասնելու նպատակով:
Ավելի վաղ, Պան Գի Մունը հայտնել էր, որ մտադիր է այցելել Ռամալլահ, Եգիպտոս, Իսրայել և այլ երկրներ, որտեղ անհրաժեշտ կլինի իր ներկայությունը:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան