Վրաստանում պաշտոնաթող է արվել նախարարների կաբինետի յոթ անդամ
Աշխարհ
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հուլիսի 21-ին հայտարարել է կառավարության կազմում կատարված կադրային փոփոխությունների մասին. վեց նախարար և մեկ պետնախարար թողնում է իր պաշտոնը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Նովոստի Գրուզիային»:
Մասնավորապես, կադրային փոփոխությունները վերաբերել են Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարար Գուրամ Օդիշարիային, շրջակա միջավայրի և բնապաշարների նախարար Խաթունա Գոգալաձեին, փախստականների, տարաբնակեցման և հարկադիր վերաբնակվածների գործերի նախարար Դավիթ Դարախվելիձեին, գյուղատնտեսության նախարար Շալվա Պիպիային, տարածաշրջանների զարգացման և ենթակառուցվածքի նախարար Էլգուջա Խոկրիշվիլիին, պատիժների կատարման և պրոբացիայի նախարար Սոզար Սուբարիին և սփյուռքի հարցերի պետնախարար Կոնստանտին Սուրգուլաձեին:
Դրա հետ մեկտեղ, ինչպես հայտարարել է վարչապետը, Սուբարին կզբաղեցնի փախստականների, տարաբնակեցման և հարկադիր վերաբնակների գործերի նախարարի պաշտոնը, իսկ Խոկրիշվիլին կգլխավորի հանրապետության շրջակա միջավայրի և բնապաշարների նախարարությունը:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել