Մերձմոսկվայում ադրբեջանցիների ավազակախումբ է ձերբակալվել
Ռուսաստան
ՌԴ ոստիկանության աշխատակիցները Մերձմոսկվայում բերման են ենթարկել Ադրբեջանի 11 քաղաքացու, ովքեր կասկածվում են մոսկվացի հայտնի բիզնեսմենին առևանգելու մեջ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ռուսաստանյան ԶԼՄ-ները, ՌԴ ոստիկանությանը հայտնի է դարձել, որ ադրբեջանցիների ավազակային խումբը ռուս գործարարին ազատ արձակելու դիմաց 500 հազար դոլար փրկագին է պահանջել:
Ոստիկանությունում հայտնել են, որ բերման ենթարկվածներն Ադրբեջանի՝ 28-47 տարեկան քաղաքացիներ են: Նրանք բոլորը կալանավորվել են: Տվյալ փաստով քրեական գործ է հարուցվել «մարդու առևանգում» հոդվածով:

















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ