ԱԲ-ն ու մարդը նախագծում են միասին․ ավելի դիմացկուն կառուցվածքներ «Սփըրսը» ջախջախեց «Ուորիորսին»․ 11-րդ անընդմեջ հաղթանակը Ինչ եղանակ է սպասվում Ուղեղի հիվանդությունը՝ արյան թեստո՞վ․ գիտնականները նոր հետք են գտել Սվիտոլինան հաղթեց Սաբալենկային․ ուկրաինուհին՝ կիսաեզրափակչում Ո՞ւր են հասել NVIDIA-ի չիպերը․ Սինգապուրը հրապարակել է քննության մանրամասները Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը Քնի ժամանակ ուղեղը «մաքրվում» է․ ինչո՞ւ է տարիքի հետ դա թուլանում Ֆրիցը Մուզետիին շանս չտվեց․ 63 րոպեում՝ Ստոկհոլմի եզրափակիչ Փաշինյանը կմեկնի Ռուսաստան. Աշխարհաքաղաքական լարվածություն և նոր զարգացումներ Մասկը միացել է Հուանգի վերադարձի կոչերին․ NVIDIA-ն նոր ղեկավար է փնտրում Գերմանիան հաղթեց 3:1 հաշվով․ վճռորոշ պայքարը դեռ առջևում է 

«Էլմար Մամեդյարովը Ադրբեջանի ամենաանկարող արտգործնախարարներից է և պետք է հրաժարական տա». ադրբեջանցի կուսակցապետ

Աշխարհ

Միացյալ Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցության առաջնորդ, պատգամավոր Գուդրաթ Հասանգուլիևը հայտարարել է, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը «ադրբեջանական ներկայիս կառավարության կազմում ամենաանկարող նախարարներից մեկն է և պետք է հրաժարական տա»: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ադրբեջանցի կուսակցապ ետը հայտարարել է moderator.az-ի հետ զրույցում:

Կոչ անելով հրաժարական տալ զբաղեցրած պաշտոնից՝ Հասանգուլիևը Էլմար Մամեդյարովի հասցեին սուր արտահայտություններ է օգտագործել:

«Նրա պահվածքից բռնած մինչև արած հայտարարություններն ու դեսպանատները ղեկավարելու ունակությունը ոչ մի բան տեղում չէ: Այդ մարդու արտաքինից մինչև նրա հայտարարությունները ոչ մեկին դուր չի գալիս», -ասել է նա՝ նշելով, որ ինքն անձանմբ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի անձի նկատմամբ ոչ մի խնդիր չունի:

Հասանգուլիևն ասել է, որ Ադրբեջանի դեսպանների մեջ ևս իրենց տեղում չգտնվող մարդիկ կան: «Եվրոպայում մեր որոշ դեսպաններ դեսպանատների շենքերն օգտագործում են սեփական բիզնեսը ստեղծելու ուղղությամբ իրենց կոմերցիոն նպատակների համար: Նրանցից շատերն այնքան անկարող են, որ Ադրբեջանի մասին ճշմարտությունները չեն կարողանում իրենց գործունեության երկրների ոչ թե առաջատար, անգամ միջին մակարդակի մամուլում հրապարակել: Բայց մենք այստեղ տեսնում ենք, թե ինչպես են կարողնում ԱՄՆ-ի և այլ երկրների դեսպանները պարբերաբար հանդիպել մամուլի, ընդդիմության ներկայացուցիչների, առաջատար լրագրողների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, քաղաքական կուսակցությունների ղեկավարների հետ», -ասել է նա:

Գ. Հասանգուլիևի կարծիքով, որոշ դեսպաններ, Բաքվից հատուկ ցուցում չլինելու դեպքում, իրենց գործն ավարտած են համարում տարին մեկ անգամ միայն Հանրապետության օրը նշելով: «Նրանք ոչ միայն իրենց գործունեության երկրի, անգամ մեր սփյուռքի հետ նորմալ հարաբերություններ չեն կարողանում ստեղծել: Տեսեք, սփյուռքի կազմակերպությունների մեծ մասը հակամարտության մեջ է մեր դեսպանությունների հետ: Կարծում եմ, որ մեր դիվանագիտության համար պատասխանտու մարդկանց ընտրության ուղղությամբ անհրաժեշտ է լուրջ բարեփոխումներ կատարել», -ընդգծել է նա:

Հասանգուլիևը հայտարարել է, որ արգործնախարար Մամեդյարովը թույլ գտնվեց նաև Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում նախագահության շրջանում: «Նրանից ոչ մի լուրջ կարծիք չլսեցինք Ադրբեջանի խնդիրների և միջազգային միությունից անկալիքների, ցանկությունների և պահանջների վերաբերյալ: Շատ ափսոս, որ հակառակ մեր սպասելիքներին, նա չկարողացավ մեզ իրեն ներկայացնել որպես երկրի գլխավոր դիվանագետ», -ասել է պատգամավորը:

Ադրբեջանական «Ազադլըգ» թերթը Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի հասցեին պատգամավոր Հասնագուլիևի նման սուր արտահայտությունները կապել է այդ երկրի իշխանության «Նախիջևանի խմբավորման», որին պատկանում է նա և «Փաշաևների» (Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիևայի հայրական կլանը), որին պատկանում է Էլմար Մամեդյարովը, թևերի միջև գնալով աճող հակամարտությամբ:

«Այդ խմբավորումների միջև ժամանակ առ ժամանակ «փոխհրաձգություններ» են տեղի ունենում: Իշխանության որդեգրած քաղաքականության հարցում նրանց միջև հակասություն է առաջացել: Էլմար Մամեդյարովի հասեցին «Նախիջևանի խմբավորման» հարվածների պատճառը հստակ հայտնի չէ: Որոշ ենթադրությունների համաձայն, Ադրբեջանում առաջիկայում տեղի ունենալիք խորհրդարանական ընտրությունների հետ կապված՝ «Նախիջևանի խմբավորումը», որի ղեկավարը արտակարգ իրավիճակների նախարար Քեմալադդին Հեյդարովն է, ցանկանում է վերահսկողություն սահմանել նաև իշխա նության արտաքին քաղաքականության նկատմամբ», -նշել է «Ազադլըգ» թերթը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱԲ-ն ու մարդը նախագծում են միասին․ ավելի դիմացկուն կառուցվածքներ«Սփըրսը» ջախջախեց «Ուորիորսին»․ 11-րդ անընդմեջ հաղթանակըԻնչ եղանակ է սպասվումՈւղեղի հիվանդությունը՝ արյան թեստո՞վ․ գիտնականները նոր հետք են գտելՍվիտոլինան հաղթեց Սաբալենկային․ ուկրաինուհին՝ կիսաեզրափակչումՈ՞ւր են հասել NVIDIA-ի չիպերը․ Սինգապուրը հրապարակել է քննության մանրամասներըՁերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձըՔնի ժամանակ ուղեղը «մաքրվում» է․ ինչո՞ւ է տարիքի հետ դա թուլանումՖրիցը Մուզետիին շանս չտվեց․ 63 րոպեում՝ Ստոկհոլմի եզրափակիչՓաշինյանը կմեկնի Ռուսաստան. Աշխարհաքաղաքական լարվածություն և նոր զարգացումներՄասկը միացել է Հուանգի վերադարձի կոչերին․ NVIDIA-ն նոր ղեկավար է փնտրումԳերմանիան հաղթեց 3:1 հաշվով․ վճռորոշ պայքարը դեռ առջևում է7:0՝ Հունաստանի դեմ․ Նիդերլանդների գոլային փոթորիկըԳերիների ռեկորդային փոխանակո՞ւմ․ Թրամփի թիմը գործի է անցելԿանադայում նավակի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվելԱմանորի ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ Երևանի Աբովյան փողոցում երթևեկությունը կդադարեցվիՀավաքականը մեկնել է Ռիգա․ Միրանյանը՝ 23 ֆուտբոլիստների թվում 2 օր առաջ հանդիպել եմ Էրդողանի հետ, շատ մոտ ենք Թուրքիայի հետ սահմանների լիարժեք բացմանը․ ՓաշինյանԱՄՆ օդանավակայաններում առկա խնդիրները կապված չեն կիբերհարձակման հետ․ Թրամփ«Բանանը դարձավ Էրդողանի հանդեպ հավատարմության խորհրդանիշը»․ Սուրենյանց«Արարատ-Արմենիայի» պատասխանը՝ Եղիշե ՄելիքյանինԻրանում 20 օր անց գտել և ազատել են պատանդինՄարտիրոսյանը հաղթեց Կարլսենին․ հայ գրոսմայստերը՝ խմբի առաջատար Աքսում․ քարե հսկաների քաղաքըԼը Պենը չի բացառել Զելենսկու հետ հանդիպումը՝ Ուկրաինայի ֆինանսավորման հարցը քննարկելու համար Սպանության փորձ կատարած տղամարդը հայտնաբերվել է․ Վրաերթի է ենթարվել 16-ամյա հետիոտնԵրեկ հանդիպել եմ Ալիևի հետ, այժմ հարատև խաղաղության պատմական շանս ունենք․ ՓաշինյանՇվեյցարիան կարող է թույլատրել զենքի արտահանումը 36 երկիր ՀԱՊԿ-ը չարձագանքեց չնայած մեր դիմումներին. Փաշինյանը հիշեցրել է 2022-ի իրադարձություններըԱՄՆ իշխանությունները երկարաձգել են օտարերկրյա նավեր՝ երկրի ներսում նավթ տեղափոխելու թույլտվությունը Դուբլինում հաղորդավարը Փաշինյանին ցույց տվեց ՀՀ ի քարտեզը՝ Արցախը ներառյալ, որն իր հետ էր բերելՓաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Կամբոջա. ինչ է սպասվումԱՄՆ-ում ավելի քան ութ հազար չվերթ է հետաձգվել Նոր Սահմանադրություն․ Ալեն Սիմոնյանը կզրկվի՞ պաշտոնից, նախարարների դեմ վարույթներ կլինե՞նՄոսկվայի հյուսիս-արևելքում կրակոցներ են հնչել (տեսանյութ)Զելենսկին՝ մեծ փոխանակման մասին․ ավելի քան 1000 գերի՝ ամեն կողմիցՄեծ Բրիտանիայում ԱՄՆ ավիաբազայի երկնքում անհայտ անօդաչու թռչող սարքեր են հայտնաբերվելՊուտինը զգուշացնում է․ օտար զորքերը կդառնան թիրախ«20 տարուց Հայաստանը տեսնում եմ Եվրոպական միության կազմում»․ Փաշինյանը՝ ԴուբլինումՌուբիոն նշել է Իրանի հետ հակամարտությունում ԱՄՆ-ի հաղթանակի պայմանըՀիվանդանոց է վնասվել Կիևում․ հոսանքազրկումներ՝ 12 մարզումԱԹՍ-ների հարվածներ Ռուսաստանում․ Վոլգոգրադում 4 զոհ կաՄասկը կուղեկցի Թրամփին Չինաստան կատարելիք նրա այցի ընթացքումՋաջուռ գյուղում 19-ամյա վարորդը «BMW»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին․ կա վիրավորՀունգարիայում թաքցրած միլիոններ․ կանխիկի մի մասը գտել են անտառներումՆավաբախում Միսիսիպիում․ 32 մարդ հոսպիտալացվել էԵվրոպայի պատասխանը Մոսկվային․ առանց մեզ որոշումներ չեն լինիՏագնապ ամերիկյան ավիաբազայում․ կասկածելի ԱԹՍ-ների մասին ահազանգԹրամփ–Պուտին–Սի հանդիպում․ Ուկրաինան՝ օրակարգից դուրսՕդային քաոս ԱՄՆ-ում․ հազարավոր չվերթներ խափանվել են
Ամենադիտված