Ռուսաստանն իր մասնագետներին կուղարկի Boing 777-ի ավիավթարի վայր
Աշխարհ
Ինչպես հայտնում է interfax-ը, Ռուսաստանն իր ներկայացուցիչներին կուղարկի մալայզիական Boeing 777-ի ավիավթարի վայր՝ Ուկրաինա, աղետի պատճառների հետաքննությանը մասնակցելու նպատակով: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը:
«Խիստ անհրաժեշտություն կա, որ ավիավթարի վայրում աշխատի փորձագետների ամբողջական և համակարգված թիմ, իհարկե, ICAO-ի վերահսկողության ներքո: Անհրաժեշտություն կա նաև ապահովելու աղետի վայրում միջազգային փորձագետների աշխատանքի ամբողջական անվտանգությունը»,- հայտարարել է Չուրկինը։
Հիշեցնենք, որ Boeing 777 օդանավը կործանվել է հուլիսի 17-ին, Դոնեցկի շրջանում. զոհվել են դրանում գտնվող բոլոր 298 ուղևորները:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան