Իսրայելցի զոհված զինվորների թիվը հասել է 27-ի
Աշխարհ
Գազայի հատվածից հուլիսի 21-ին ավելի քան 110 հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով լիբանանյան «Ալ Մայադին» կայքը, հրթիռակոծության հետևանքով վիրավորված իսրայելցի 114 զինվորներ համապատասխան բուժում են ստանում հիվանդանոցներում, նրանցից 8-ի վիճակը ծանր է: Իսրայելը հայտարարել է իր երկու զինվորների մահվան մասին: Այդպիսով՝ իսրայելցի զոհված զինվորների թիվը հասել է 27-ի:
Մյուս կողմից՝ պաղեստինյան աղբյուրների տեղեկացմամբ, հուլիսի 22-ի առավոտյան իսրայելական հարձակման հետևանքով Գազայի հատվածում ավելի քան 15 տուն հիմնովին ավերվել են: Արդեն իսկ գրանցվել են 12 զոհեր, և ընդհանուր զոհերի թիվը կազմել է 583, իսկ վիրավորների թիվը գերազանցել է 3300-ը: Կրկին շարունակվում է ռմբակոծությունը Խան Յունիս քաղաքի, ինչպես նաև Գազայի հատված տարբեր շրջանների ուղղություններով:
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին Կահիրեում հայտարարել է, որ ԱՄՆ-ը մարդասիրական օգնություն կտրամադրի Գազայի հատվածին 47 միլիոն դոլարի չափով:
ՄԱԿ-ի տվյալներով՝ Իսրայելի ռազմական գործողությունից սկզբից մինչև այժմ Գազայի հատվածի ավելի քան 100 հազար խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ կանայք և երեխաներ, ստիպված հեռացել են իրենց տներից:
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի դեմ ռազմական գործողություն սկսել է հուլիսի 8-ից:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան