Հոկտեմբերի 26-ից Ռուսաստանը կանցնի մշտական «ձմեռային» ժամանակին
Աշխարհ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է այս տարվա հոկտեմբերի 26-ից ձմեռային ժամանակին անցնելու մասին օրենքը: Այս մասին հայտնում է itar-tass-ը։
Երկրի մեծ մասում ժամերը մեկ ժամ հետ կտան, իսկ հետագայում չի իրականացվի սլաքների սեզոնային փոփոխություն: Ըստ օրենքի՝ Ռուսաստանի տարածքում հաստատվում է 11 ժամային գոտի, որոնցում տեղական ժամը հաշվարկելիս ելակետ է համարվելու մոսկովյան ժամանակը:
Նշենք, որ ձմեռային և ամառային ժամանակի անցումը չեղյալ էր հայտարարվել 2011թվականի ամռանը նախագահ Դմիտրի Մեդվեդևի նախաձեռնությամբ:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան