Մալայզիական Boeing-ի «սև արկղը» լավ վիճակում է. ICAO
Աշխարհ
Ուկրաինայի արևելքում աղետի ենթարկված մալայզիական Boeing 777-ի խոսքային ինքնագրիչը գտնվում է լավ վիճակում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հուլիսի 24-ին հաղորդել է Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունը (ICAO):
«Խոսքային ինքնագրիչը լավ վիճակում է»,- ասված է ICAO-ի հայտարարության մեջ, որի փորձագետները մասնակցում են մարդատար հանրանավի աղետի պատճառների և հանգամանքների հետաքննությանը: Հայտարարության մեջ նաև նշված է, որ սարքը ներկայում ուսումնասիրում են մասնագետները: Հարաչափական ինքնագրիչի տվյալների ուսումնասիրումը, ինչպես սպասվում է, կկատարվի հուլիսի 24-ին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել