ԱՄՆ-ն դեռ չի պատրաստվում ՌԴ-ի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանել. Սպիտակ տուն
Ռուսաստան
ԱՄՆ-ն Ռուսաստանի նկատմամբ հավելյալ պատժամիջոցներ սահմանելու մտադրություն դեռ չունի: Այդ մասին լրագրողներին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Էրիկ Շուլցը: Այս մասին հայտնում է press-report.ru-ն:
Ճեպազրույցի ժամանակ նրան հարցրել են ՌԴ-ի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու հնարավոր ամսաթվի մասին, սակայն Շուլցը ոչ մի կոնկրետ օր կամ ամսաթիվ չի նշել:
Ավելի վաղ ԱՄՆ-ն և Եվրամիությունն ընդլայնել են պատժամիջոցները ՌԴ-ի նկատմամբ՝ Ուկրաինայում տիրող իրավիճակի առնչությամբ: Դրանք առնչվել են մի շարք բանկերի և խոշոր ընկերությունների:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)