Դատախազը պատիժ կպահանջի Հրաչյա Հարությունյանի մեղքով տեղի ունեցած խոշոր ավտովթարի համար
Իրավունք
Մոսկվայի Տրոիցկի դատարանը կողմերի միջև քննարկում կանցկացնի Հայաստանի քաղաքացի Հրաչյա Հարությունյանի՝ ԿամԱԶի վարորդի գործով: Այս մասին հայտնում է itar-tass-ը:
Եզրափակիչ խոսքով հանդես կգան մեղադրյալի փաստաբաններն ու Հրաչյա Հարությունյանը. նրան հնարավորություն կընձեռվի վերջին խոսքն ասելու, ինչից հետո դատարանը դատավճիռ կայացնելու նպատակով կանցի խորհրդասրահ:
Նշենք, որ Հարությունյանը մեղադրվում է ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու և կեղծ փաստաթուղթ օգտագործելու մեջ: Հարությունյանը կեղծ փաստաթուղթ օգտագործելու մեղադրանքը մերժում է՝ ընդունելով միայն ճանապարհատրանսպորտային պատահարի հարցում իր մեղքը:
Հիշեցնենք, որ Հարությունյանի ԿամԱԶ բեռնատարը Պոդոլսկի մերձակայքում բախվել էր երթուղային ավտոբուսին, որի հետևանքով զոհվել էր 18 մարդ:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին