Իրանի հոգևոր առաջնորդը պաղեստինցիներին կոչ է արել շարունակել դիմակայել Իսրայելի գործողություններին
Աշխարհ
Իրանի գերագույն ղեկավար և հոգևոր առաջնորդ, այաթոլլահ Ալի Խամենեին երեկ Պաղեստինի ժողովրդին կոչ է արել շարունակել Իսրայելի դեմ ռազմական գործողությունները և ընդլայնել ռազմական գործողությունների գոտին: Այս մասին հայտնում է ria.ru-ն՝ վկայակոչելով իրանական IRNA լրատվական գործակալությունը:
«Առկա կոշտ ռեժիմի հարցը լուծելու միակ ուղին դիմադրության ու պայքարի շարունակումն է և ռազմական գործողությունների գոտու ընդլայնումը՝ մինչև Հորդանան գետի Արևմտյան ափ»,- հայտարարել է նա:
Ավելի վաղ, Իրանի իշխանությունները մուսուլմանական համայնքներին կոչ էին արել ակտիվ դիրքորոշում զբաղեցնել Գազայի հատվածի բնակիչներին օգնություն ցուցաբերելու հարցում, որոնք տուժել են իսրայելական կողմի ռազմական գործողություններից:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան