Թուրքիայի ԱԳՆ-ն երկրի քաղաքացիներին կոչ է արել հեռանալ Լիբիայից
Աշխարհ
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը կապված Լիբիայում անկայուն իրադրության հետ իր երկրի քաղաքացիներին կոչ է արել հեռանալ Լիբիայից: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Միլիեթ» թերթը: Բացի այդ, Թուրքիայի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել նաև խուսափել Լիբիա այցերից: Լիբիայի ամբողջ տարածքում շարունակվում են 2011 թվականին Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի տապալումից հետո բանակի և մայրաքաղաք Բենգազին վերահսկող ռազմականացված խմբավորումների միջև բախումները: Բենգազիում զինված խմբավորումների հետ կառավարական զորքերի միջև առաջին բախումը տեղի է ունեցել այս տարվա գարնանը:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան