«ՈւԴԱՌ» և «Սվոբոդա» խմբակցությունները դուրս են եկել կոալիցիայից
Աշխարհ
Ուկրաինայի «ՈւԴԱՌ» և «Սվոբոդա» խմբակցությունները հայտարարել են կոալիցիայից դուրս գալու մասին: Այս մասին հայտնում է ukrinform.ua-ն:
«ՈւԴԱՌ» խմբակցության ներկայացուցիչ Վիտալի Կովալչուկը հայտնել է, որ իրենց՝ կոալիցիայից դուրս գալը թույլ կտա Ուկրաինայի նախագահին ցրել խորհրդարանը և նշանակել Գերագույն ռադայի արտահերթ ընտրություններ:
«Սվոբոդա» խմբակցության ներկայացուցիչ Օլեգ Տյագնիբոկը նշել է, որ իրենք նման որոշում են ընդունել, որպեսզի Ուկրաինայի նախագահ Պորոշենկոն կարողանա ցրել Գերագույն ռադան, որովհետև ներկայիս խորհրդարանը թաքցնում է պետական հանցագործներին, մոսկովյան գործակալներին և չի զրկում պատգամավորական անձեռնմխելիությունից նրանց, ովքեր աշխատում են Կրեմլի համար:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան