Air Algerie ավիաընկերությունը կորցրել է կապն իր ինքնաթիռի հետ
Աշխարհ
Air Algerie ավիաընկերությունը հայտարարել է, որ կորցրել է կապն իր օդանավի հետ, որը Բուրկինա Ֆասոյից Ալժիր է թռչել: Այս մասին հայտնում է itar-tass-ը՝ վկայակոչելով Agence France-Presse-ը:
«Հերթապահ ծառայությունը թռիչքից 50 րոպե անց կապը կորցրել է Air Algerie օդանավի հետ, որը Բուրկինա Ֆասոյի մայրաքաղաք Ուագադուգուից Ալժիր է թռչել»,- պարզաբանել են ընկերությունից:
Անհետացած օդանավում գտնվում է 116 ուղևոր. կապը կորչել է թռիչքից 50 րոպե անց:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան