Air Algerie ավիաընկերության անհետացած ինքնաթիռը կործանվել է
Աշխարհ
Air Algerie ավիաընկերության ինքնաթիռը, որը որոշ ժամանակ առաջ անհետացել է ռադարներից, կործանվել է Նիգերի մայրաքաղաք Նիամեյի մոտակայքում: Այս մասին հայտնում է ria.ru-ն:
Դեպի Ալժիր թռչող ինքնաթիռում եղել է առնվազն 116 մարդ: Ըստ նախնական տվյալների՝ ինքնաթիռում գտնվող բոլոր ուղևորներն ու անձնակազմի անդամները զոհվել են:
Նշենք, որ Air Algerie ավիաընկերության ինքնաթիռը երկինք բարձրանալուց 50 րոպե անց կորցրել էր կապն ավիաընկերության հետ:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան