Պորոշենկոն խիստ հիասթափված է Ֆրանսիայից
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն իր հիասթափությունն է հայտնել Ֆրանսիայից, որը կապված է Ռուսաստանին «Միստրալ» ուղղաթիռակիրներ մատակարարելու ծրագիրը շարունակելու որոշման հետ: Այս մասին Պորոշենկոն գրել է Twitter-յան իր միկրոբլոգում:
«Մենք հիասթափված ենք Ֆրանսիայի կայացրած որոշումից, ըստ որի՝ շարունակվում է Ռուսաստանի հետ «Միստրալի» ծրագիրը: Դա ավելի շատ արժեքների և ոչ թե փողի հարց է»,-գրել է Պորոշենկոն:
Ավելի վաղ, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել էր, որ Ռուսաստանին երկրորդ «Միստրալի» ուղարկումը կախված կլինի Ուկրաինայի հարցում Ռուսաստանի դիրքորոշումից, որից հետո էլ հայտարարվել էր, որ Ֆրանսիայի դիրքորոշումը չի փոխվել Ռուսաստանին «Միստրալ» ուղղաթիռակիրներ մատակարարելու հարցում:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան