Արսենի Յացենյուկը հրաժարական է տվել
Աշխարհ
Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հրաժարական է տվել: Ինչպես հաղորդում է «112.ua»-ն այս մասին Յացենյուկը հայտարարել է Գերագույն ռադայում:
Վերջինս այս որոշումը կայացրել է խորհրդարանական կոալիցիայի ցրվելու, ինչպես նաև մի շարք կարևոր օրենսդրական նախագծերի չընդունման պատճառով:
«Սա երկրի լավագույն կառավարությունը չէ: Բայց, այնուամենայնիվ, այս կառավարությունն արել է այն, ինչ կարողացել է»,- հայտարարել է Յացենյուկը:
Գերագույն ռադայի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովը հանձնարարել է պատգամավորներին՝ սկսել խորհրդակացություններ և վարչապետի թեկնածություն ներկայացնել:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան