Կանադան պատժամիջոցներ է սահմանել ռուսական մի շարք ընկերությունների դեմ
Աշխարհ
Կանադան՝ ԱՄՆ-ին հետևելով, պատժամիջոցների իր ցուցակում ներառել է ռուսական մի շարք պաշտպանական ու վառելիքային ընկերություններ և բանկեր: Այս մասին գրում է ria.ru-ն:
Ռուսաստանի քաղաքացիների և ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցների նոր փաթեթի նախապատրաստման մասին հաղորդվում էր դեռ շաբաթվա սկզբին: Ցուցակում, մասնավորապես, հայտնվել են «Գազպրոմբանկը», «Վնեշէկոնոմբանկը» և գազի արտադրության մեջ մեծությամբ երկրորդ՝ «Նովատեկ» ընկերությունը:
Ցուցակում են հայտնվել նաև «Ալմազ-Անթեյ» կոնցեռնը, «Ռոստեխի» մեքենաշինական և մի քանի այլ կառույցներ, «Կալաշնիկով», «Ռադիոէլեկտրոնային տեխնոլոգիաներ» և այլ կոնցեռններ:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան