Ուկրաինայում Boeing-ի կործանման վայրը պահպանելու են հոլանդացի ոստիկանները
Աշխարհ
Նիդերլանդները 40 անզեն ոստիկան է ուղարկում Ուկրաինայի արևելք մալայզիական ինքնաթիռի կործանման վայրը հսկելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հղում անելով BBC-ին, հայտնել է երկրի վարչապետ Մարկ Ռյուտեն:
Անզեն ոստիկանների խնդիրը, տարածքի պահպանումից բացի, լինելու է դիակների որոնման գործին օգնելը, հավելել է Ռյուտեն:
Հոլանդացի մի խումբ քննիչներ և փորձագետներ այժմ գտնվում են Կիևում: Ոստիկանության ուղեկցությամբ քննիչներն ու փորձագետները կուղևորվեն օդանավի անկման վայր:
Օրերս Նիդերլանդներից երեք դատաբժշկական փորձագետներ ժամանել են Դոնեցկի մարզի Տորես քաղաք և ձեռնամուխ եղել Malaysia Airlines ավիաընկերության Boeing-ի կործանման հետևանքով զոհվածների մարմինների նույնականացման աշխատանքին:
Ամստերդամից Կուալա Լումպուր թռչող MH17 չվերթը հուլիսի 17-ին կործանվել է Դոնեցկի մարզի Գրաբովո ավանի մերձակայքում: Ընդամենն ինքնաթիռում եղել է 298 մարդ, որոնք բոլորն էլ զոհվել են: Նրանցից 193-ը Նիդերլանդների բնակիչներ էին, այդ թվում՝ շատ երեխաներ:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան