Վենեսուելան ՌԴ-ից ու Չինաստանից կգնի սպառազինության նոր խմբաքանակ. Մադուրո
Աշխարհ
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ իր երկիրը մտադիր է ՌԴ-ից ու Չինաստանից գնել սպառազինության նոր խմբաքանակներ: Այս մասին հայտնում է ria.ru-ն՝ վկայակոչելով Noticias24 պարբերականը:
«Այս հարցի մասին ես քննարկումներ եմ անցկացրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ու Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ, և շուտով կսկսենք իրականացնել սպառազինության գնման գործընթացը»,- հայտարարել է Մադուրոն:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վենեսուելան 2012-2015 թվականներին Ռուսաստանից սպառազինություն գնողների թվում հայտնվելու է 2-րդ տեղում:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան