ԱՄՆ-ն դիմել է Ուկրաինային՝ Յացենյուկի պաշտոնը վերադարձնելու կոչով
Աշխարհ
Ամերիկացի սենատորներ Ջոն Մաքքեյնը և Քրիս Մերֆին հայտարարություն-կոչով դիմել են ուկրաինացի քաղաքական գործիչներին, որպեսզի Ուկրաինայի նախկին վարչապետ Արսենի Յացենյուկը մնա երկրի վարչապետի պաշտոնում: Այս մասին հայտնում է Regnum-ը:
«Մենք կարծում ենք, որ վարչապետ Յացենյուկը բացառիկ աշխատանքներ է իրականացրել երկիրը ճգնաժամից դուրս բերելու համար, սակայն նրա գործունեությունը դեռ ավարտված չէ: Կարծում ենք, որ նա պետք է մնա իր պաշտոնում: Ինչպես միշտ, մենք շարունակելու ենք անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի Ուկրաինան ԱՄՆ-ից ստանա բոլոր անհրաժեշտ աջակցության միջոցները»,- հայտնել են ԱՄՆ-ի սենատորները:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Յացենյուկը հուլիսի 25-ին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի հետ և հայտնել նրան հրաժարականի մասին:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան