Պան Կի Մունը հայտարարել է, որ աջակցում է Իրաքին ահաբեկչության դեմ պայքարում
Աշխարհ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Կի Մունը մեկնել է Իրաք: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, Իրաքի վարչապետ Նուրի ալ Մալիքիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Պան Կի Մունը նշել է, որ Իրաքի գոյությունն այժմ սպառնալիքի տակ է դրված, և նոր կառավարության պարտականությունն է լուծել հարցերը: Գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ լիովին աջակցում է Իրաքին ահաբեկչության դեմ պայքրում, որի զոհ են դարձել ավելի քան հազար անմեղ մարդիկ:
Իր հերթին վարչապետ Նուրի ալ Մալիքին նշել է, որ ահաբեկչության դեմ պայքարը և քաղաքական գործընթացը երկրում կշարունակվեն: Անդրադառնալով պաղեստինյան հարցին՝ նա կոչ է արել ՄԱԿ-ին և համաշխարհային հասարակությանը աջակցել պաղեստինի ժողովրդին:
Իրաքյան ուժերը առաջընթաց են գրանցել ահաբեկչության դեմ պայքարում: Նրանք «Իսլամական պետություն» խմբավորումից ազատագրել են Բաբելոն նահանգի Ջուրուֆ աս Սախր շրջանը: Արդյունքում 5 մեքենաներ են ոչնչացվել: Միևնույն ժամանակ Դիյալա մարզում ազատագրվել է Սեդ Համչին շրջանը: Այնտեղ ոչնչացվել են 80 զինյալներ: Սալահ ադ Դին մարզում ոչնչացվել են 42 զինյալներ:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան