Air Algerie ինքնաթիռը կործանման հավանական պատճառը վատ եղանակն է. Ֆրանսիայի ՆԳՆ
Աշխարհ
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բերնար Կազնևը հայտարարել է, որ Մալիի հյուսիսում Ալժիրի ինքնաթիռի կործանման հիմնական պատճառը կարող էին վատ եղանակային պայմանները լինել: Այս մասին հայտնում է itar-tass-ը:
«Մալիի հյուսիսում Ալժիրի ինքնաթիռի կործանման հիմնական պատճառը կարող էին վատ եղանակային պայմանները լինել, չնայած չեն բացառվում ողբերգության այլ վարկածները, իսկ ողջ մնացածներ ցավոք չկան»,- ասել է Կազնևը:
McDonnell Douglas MD-83 ուղևորատար ինքնաթիռն իրականացնելիս է եղել Ուագադուգու-Ալժիր թռիչքը: Օդանավում եղել է 110 ուղևոր և անձնակազմի 6 անդամ: Բոլորը զորհվել են:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան