Boeing-ի կործանման վայրում գտել են նոր մարմիններ և ինքնաթիռի կմախքի մեծ հատվածամաս
Աշխարհ
«Մալայզիական ավիաուղիներ» ընկերության Boeing-777 ինքնաթիռի կործանման վայրում գտել են զոհված մարդկանց նոր մարմիններ և ինքնաթիռի կմախքի մի մեծ հատվածամաս: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հուլիսի 25-ին հաղորդել է «Ուկրինֆորմ»-ը՝ հղում անելով ավստրալական ABC հեռուստաալիքի կայքին:
«Ուկրաինայի արևելքում Boeing-ի ընկնելուց ավելի քան մեկ շաբաթ հետո քննիչները գտել են «Մալայզիական ավիաուղիներ» ընկերության MH17 ինքնաթիռի՝ ավելի վաղ չհայտնաբերված մի հատվածամաս և մարմիններ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ այժմ քննիչները հատուկ սարքավորումներ չունեն զոհվածների մարմնամասերի հետ աշխատելու համար:
ԵԱՀԿ-ի հատուկ մոնիթորինգային առաքելության պաշտոնական ներկայացուցիչ Մայքլ Բոցյուրկիվը նաև հայտարարել է, որ կործանման վայրից բոլոր զոհվածների մարմնամասերը հավաքելու համար, հավանաբար, հարկ կլինի շատ մանրազնին որոնում անցկացնել:
Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն հայտնել է, որ երկիրը 40 անզեն ոստիկան է ուղարկում Ուկրաինայի արևելք մալայզիական ինքնաթիռի կործանման վայրը հսկելու համար: Անզեն ոստիկանների խնդիրը, տարածքի պահպանումից բացի, լինելու է դիակների որոնման գործին օգնելը, հավելել է Ռյուտեն: Հոլանդացի մի խումբ քննիչներ և փորձագետներ այժմ գտնվում են Կիևում: Ոստիկանության ուղեկցությամբ քննիչներն ու փորձագետները կուղևորվեն օդանավի անկման վայր:
Ամստերդամից Կուալա Լումպուր թռչող MH17 չվերթը հուլիսի 17-ին կործանվել է Դոնեցկի մարզի Գրաբովո ավանի մերձակայքում: Ընդամենն ինքնաթիռում եղել է 298 մարդ, որոնք բոլորն էլ զոհվել են: Նրանցից 193-ը Նիդերլանդների բնակիչներ էին:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան