Կործանված Boeing-ի ուղևորներից մեկի ծնողները մեկնել են Դոնեցկ՝ նրան որոնելու
Աշխարհ
Դոնեցկի մերձակայքում կործանված Boeing 777 ինքնաթիռի աղետի զոհերից մեկի ծնողները հուսով են, որ իրենց միակ դուստրը ողջ է մնացել, և մտադիր են մեկնել Ուկրաինա, որպեսզի գտնեն նրան, տեղեկացնում է«Արմենպրես»-ը՝ հղում անելով France-Presse գործակալությանը:
«Մենք դեռ կարծում ենք, որ նա ողջ է, ուստի այսօր մեկնում ենք Դոնեցկ, և մենք կգտնենք նրան»,- ասել է 24-ամյա Ֆաթիմա Դիշինսկիի հայրը The Australian թերթին:
Հայրը համոզված է, որ եթե իր դուստրը գոտին կապած է եղել, ապա դա կարող էր մեղմացնել գետնին հարվածը: «Ոչ ոք չի ասում ողջ մնացածների մասին, դրա համար պետք է պատճառ լիներ: «Գոյություն ունեն մի շարք ապացույցներ, որ կան ողջ մնացածներ»,- հավաստիացնում է Դիշինսկին:
Գերմանիայի քաղաքացի Ֆաթիմա Դիշինսկին Ավստրալիա՝ իր ծնողների մոտ էր մեկնում Ամստերդամից: Աղջիկը սովորում էր Հոլանդիայում և պլանավորում էր պրակտիկա անցնել Փերտում՝ IBM ընկերությունում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան