ԱՄՆ-ի՝ 9/11-ի ահաբեկչության մեջ մեղադրվողներից մեկին կդատեն առանձին
Աշխարհ
Գուանտանամոյի զինվորական դատարանը որոշել է, որ ԱՄՆ-ում 2011 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության մեղադրյալներից մեկին առանձին կդատեն: Այս մասին հայտնում է ria.ru-ն՝ վկայակոչելով Agence France-Presse-ը:
Դատավոր Ջեյմս Փոլի հայտարարության մեջ ասվում է, որ մինչև Եմենի քաղաքացի Ռամզի բին ազ-Շիբի գործին առանձին ընթացք տալը, առաջին հերթին անհրաժեշտ է պարզել, թե արդյոք մեղադրյալը հնարավորություն ունի՞ կանգնել դատարանի առջև՝ հաշվի առնլեով ռազմական բժիշկների եզրակացությունը, ըստ որի՝ «նա հոգեկան լուրջ հիվանդություն» ունի:
Հաղորդվում է, որ ահաբեկչություն կազմակերպելու հանցակցության վերաբերյալ գործի նախնական լսումը նախատեսում է անցկացնել օգոստոսի 11-15-ը:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)