Պլանշետ գողացողը, ում արձանագրել էր տեսախցիկը, հայտնաբերվեց (տեսանյութ)
Իրավունք
Հունիսի 25-ին` ժամը 14.00-ի սահմաններում, Չարենցավան քաղաքի էլեկտրոտեխնիկայի խանութից գողացել էին պլանշետ` ընկերությանը պատճառելով 115 000 դրամի նյութական վնաս:
Խանութի տեսաձայնագրող սարքերն արձանագրել էին գողության պահը:
Տեսանյութը օգոստոսի 1-ին ցուցադրվեց «Հերթապահ մաս» հաղորդաշարով: Ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքների արդյունքում` օգոստոսի 6-ին Չարենցավանի բաժին է ներկայացել տեսանյութում պատկերված անձը` 1984 թ. ծնված Աշոտ Աբրահամյանն ու խոստովանել հանցանքը:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին