Վերաքննիչ դատարանը մերժել է Սամվել Կարապետյանի բողոքը․ Նազելի Բաղդասարյան Մհեր Գրիգորյանն ու ԵԱՏՀ նախարարը քննարկել են տեխնիկական կանոնակարգման ոլորտի խնդիրները Վիեննայի թանգարանից գողացել են 4,3 միլիոն դոլար արժողությամբ ադամանդե վզնոց Անհետ կորածների ծնողներն ու հարազատները Հայաստանում ասոցիացիա են ստեղծում՝ նրանց ճակատագիրը պարզելու համար Երկրաշարժ՝ Վրաստանի և Ադրբեջանի սահմանին Հայկական ակումբային ֆուտբոլը պատմություն կերտեց․ ՀՖՖ նախագահ Կասեցվել է «Ռոյալ ֆուդ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը «Թողել են մի զգացողություն՝ եթե շեֆի սրտով չէ, հետևանքները մենք ենք կրելու»․ Սողոյան Անգնահատելի է Հրաչյա Գասպարյանի ավանդը հայ թատերարվեստի զարգացման գործում. Փաշինյանի ուղերձը Սիրանուշ Դվոյանը վերանշանակվել է Լեզվի կոմիտեի նախագահի պաշտոնում «Ոչ թե կրճատենք կամ ձևափոխենք, այլ ավելի մանրամասն ներկայացնենք»․ Անդրեասյանը՝ պատմության դասագրքերի մասին Լավրովը կոշտ քննադատել է Փաշինյանին. Ադրբեջանը Ռուսաստանից բացատրություն է պահանջում (տեսանյութ) 

Բելառուսի գործընկերները ծանոթացել են Պետռեգիստրի աշխատանքներին

Իրավունք

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն օգոստոսի 12-ին ընդունել է Բելառուսի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի միասնական պետական ռեգիստրի պետ Դմիտրի Կովալենկոյին և իրավախորհրդատու Իննա Լեուսին:

Բելառուսի գործընկերները Հայաստանում են եռօրյա այցով, որի ընթացքում նախատեսվում է փորձի փոխանակում ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության հետ: Դմիտրի Կովալենկոն նախարարին է փոխանցել Բելառուսի Հանրապետության արդարադատության նախարար Օլեգ Սլիժևսկիի ողջույնները և առաջիկայում հանդիպելու վերաբերյալ ցանկությունը: Բելառուսի ռեգիստրի պետը շնորհակալություն է հայտնել նախարարին իրենց խնդրանքը չմերժելու և գործընկերային ձևաչափով Հայաստանի պետռեգիստրի աշխատանքներին ծանոթանալու նպատակով անհրաժեշտ պայմաններ ստեղծելու համար:

Նախարարը հյուրերին մաղթել է արդյունավետ աշխատանք՝ հորդորելով քննարկումների ժամանակ վեր հանել ոչ միայն դրականը, այլև փոխանակվել երկու երկրների ռեգիստրի համակարգում առկա խնդիրներով և միասին փորձել լուծումներ գտնել: Այնուհետև հյուրերը փոխնախարար Արման Թաթոյանի և նախարարության աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանի հետ այցելել են ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն, ծանոթացել աշխատանքի կազմակերպման մեթոդներին, էլէկտրոնային գրանցման հնարավորություններին: Պետական ռեգիստրի գործակալության պետի տեղակալ Արմեն Մաշինյանը, Գրանցման բաժնի պետ Արմեն Առաքելյանն ու Վերակազմակերպման և հիմնադրամների գրանցման բաժնի պետ Գագիկ Մկրտչյանը հյուրերին հանգամանորեն ներկայացրել են էլեկտրոնային գրանցման կարգն ու ընթացակարգերը: Բելառուսական պատվիրակության ներկայացուցիչները անդրադարձել են իրենց երկրում գործող պետական ռեգիստրի վարման ձևերին ու եղանակներին:

Գործընկերները քննարկել են իրենց ամենօրյա աշխատանքում ծագող խնդիրները, ինչես նաև համեմատել ոլորտին առնչվող երկու երկրների օրենսդրական կարգավորումները: Երկուստեք մտքեր են փոխանակվել կատարելագործման մեխանիզմների ներդրման, օնլայն գրանցման արդյունավետության, տվյալների բազայի վարման վերաբերյալ: Հատուկ ուշադրություն է դարձվել ոլորտում առկա համակողմանի հարցերին, որոնք, ըստ Արմեն Առաքելյանի, անընդհատ շտկվում են աշխատանքի ընթացքում: Խոսվել է նաև էլեկտրոնային համակարգի աշխատանքի տեխնիկական հնարավորությունների մասին, որոնք օգնում են բացահայտել և ուղղել առկա սխալները: Գործընկերների ուշադրության կենտրոնում է եղել նաև քաղաքացիների սպասարկման որակի կատարելագործման մեխանիզմների քննարկումը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ինչի կհանգեցնի Ուկրաինայում կանանց մոբիլիզացիան․ ԶԼՄՎերաքննիչ դատարանը մերժել է Սամվել Կարապետյանի բողոքը․ Նազելի ԲաղդասարյանՄհեր Գրիգորյանն ու ԵԱՏՀ նախարարը քննարկել են տեխնիկական կանոնակարգման ոլորտի խնդիրներըՎիեննայի թանգարանից գողացել են 4,3 միլիոն դոլար արժողությամբ ադամանդե վզնոցԳերմանական արդյունաբերությունը Մերցից պահանջում է ավելի կոշտ քաղաքականություն վարել Չինաստանի նկատմամբԱնհետ կորածների ծնողներն ու հարազատները Հայաստանում ասոցիացիա են ստեղծում՝ նրանց ճակատագիրը պարզելու համարԿիևում յոթերորդ անգամ օդային տագնապ է հայտարարվելԵրկրաշարժ՝ Վրաստանի և Ադրբեջանի սահմանինՌուսաստանում հայտնել են Ուկրաինային հասցվող հարվածների մարտավարության փոփոխության մասինՀայկական ակումբային ֆուտբոլը պատմություն կերտեց․ ՀՖՖ նախագահԿասեցվել է «Ռոյալ ֆուդ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը «Թողել են մի զգացողություն՝ եթե շեֆի սրտով չէ, հետևանքները մենք ենք կրելու»․ ՍողոյանԱնգնահատելի է Հրաչյա Գասպարյանի ավանդը հայ թատերարվեստի զարգացման գործում. Փաշինյանի ուղերձըՍիրանուշ Դվոյանը վերանշանակվել է Լեզվի կոմիտեի նախագահի պաշտոնում«Ոչ թե կրճատենք կամ ձևափոխենք, այլ ավելի մանրամասն ներկայացնենք»․ Անդրեասյանը՝ պատմության դասագրքերի մասինԼավրովը կոշտ քննադատել է Փաշինյանին. Ադրբեջանը Ռուսաստանից բացատրություն է պահանջում (տեսանյութ) Ավելի շատ երիտասարդներ են մեկնում արտերկիր սովորելու․ Ժաննա Անդրեասյանը թվեր է ներկայացրել Կառավարությունում նշանակումներ և ազատումներ են եղել Գևորգ Մանթաշյանը ազատվել է ԲՏԱ նախարարի առաջին տեղակալի պաշտոնիցՆեպալում սողանքից առաջացած լճի ափերը ճեղքվել ենՊետությանը պատճառված 520 մլն դրամի վնասը վերականգնվել է «Ընթերցանության տարի»․ դպրոցներում տարվա յուրաքանչյուր ամիս նվիրված կլինի գրականությանըԱդրբեջանցու ցնցող խոստովանությունը Հոկտեմբերի 27-ի մասին․ Կրկնվելու էր Հայաստանի սցենարը5-րդ և 6-րդ դասարանների աշակերտների դասագրքերի վարձավճարը կզրոյացվիՔոչարյանի գործը քննվում է 2024-ից․ քննչական խմբում 60 քննիչ է ընդգրկված. Դավիթ Կոստանդյան Կաթողիկոսի դեմ հարուցված քրեական գործի հարցով «Հայաքվե»-ն դիմել է միջազգային կառույցներինՌազմիկ Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորածԼավրովը Փաշինյանի՝ ԵՄ հանրաքվեի մասին հայտարարությունը կապել է հայ ժողովրդի հանդեպ անվստահության հետԿորցրել եմ հորս, 2 անչափահաս եղբայրներիս և ամուսնուս, ես և ընտանիքս կարող ենք մնալ դրսում Նիկոլ Փաշինյանը վերանշանակել է ԱՍՀ նախարարի մեկ տեղակալի և Միասնական սոցիալական ծառայության պետինՏիգրան Վիրաբյանը և Ալֆրեդ Քոչարյանը վերանշանակվել են ԿԳՄՍ նախարարի տեղակալների պաշտոնումԻսլանդիայում ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները շարունակելու հարցով վաղը հանրաքվե կանցկացվիՄահացել է Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ը Երեխաները վերադառնում են դպրոց․ ինչ պետք է հիշեն ծնողներն ու վարորդները Դավիթ Խուդաթյանը կգործուղվի Բաթում՝ մասնակցելու Վրաստանի միջազգային ծովային ֆորումինՎիճաբանություն, հայհոյանքներ ու մահակ․ Առինջում «Rover»-ի դիմապակին ու դռներն են կոտրելՆիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատել է առողջապահության փոխնախարար Լենա ՆանուշյանինԷկոնոմիկայի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Տաթևիկ Սարգսյանը ազատվել է պաշտոնիցՆիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արման Խոջոյանը վերանշանակվել էՀայաստանի՝ ԵՄ արտահանման ուղղությունը վերակողմնորոշելու փորձերը դեռևս արդյունք չեն տալիս. ՌԴ ԱԳՆԾովինար Թադևոսյանը վերանշանակվել է Քրեակատարողական ծառայության պետի պաշտոնումՀայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Աբու Դաբիում անցկացված միջազգային մրցաշարումԱրարատ գյուղի զբոսայգին ամբողջությամբ վերադարձվեց Արարատ համայնքի տիրապետմանըՔարակերտ-Արտենի ավտոճանապարհին «ՎԱԶ 2106»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին․ կան վիրավորներՀայաստանում եղանակը կտրուկ կփոխվիՏարադրամի փոխարժեքը Հանրապետության փոխանակման կետերում օգոստոսի 28-ի դրությամբՎարորդական իրավունք ստանալը կբարդանա. ՆԳՆՎաղ աշնանային և ուշ գարնանային ցրտահարության ժամկետները ՀայաստանումԿուրսանտների համար նախատեսված են մինչև 850 հազար դրամ աշխատավարձ և 42 մլն դրամ արժողությամբ բնակարան. Արծրուն ՀովհաննիսյանՆոր մանրամասներ՝ Գեղարքունիքում զինծառայողի մահվան դեպքից․ մինչ այդ նա իր ազգականին նամակ է ուղարկել
Ամենադիտված