«Արթիկ» ՔԿՀ-ի դատապարտյալները փորձել են մի խցից մյուսը ներարկիչ և թմրանյութ փոխանցել
Իրավունք
Օգոստոսի 12-ին` ժամը 15.30-ին, ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ-ից ոստիկանության Արթիկի բաժնում հաղորդագրություն է ստացվել, որ օգոստոսի 11-ին, ժամը 18.30-ին, կալանավոր, 1985 թ. ծնված Գագիկ Ա.-ն «Արթիկ» ՔԿՀ-ի մի աշխատակցի խնդրել է իր խցից թեյի տուփ փոխանցել մեկ այլ խուց:
Տուփի զննությամբ' թեյի փաթեթներից բացի, հայտնաբերվել է 3 մլ տարողության ներարկիչ և ծխախոտի փայլաթիթեղով փաթեթավորված թմրանյութի նմանվող զանգված:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին