Տուժողը ոստիկանության տեսանյութից ճանաչել է իրենից խաբեությամբ խոշոր գումար հափշտակած կնոջը
Իրավունք
Ոստիկանության Շենգավիթի բաժին դիմած կինը հայտնել է, որ «Հերթապահ մաս» հաղորդաշարը դիտելիս ճանաչել է խարդախության համար հետախուզվող Մարիամ Մելքոնյանին, որին 2012թ. նոյեմբերին Նորագավիթում` Մարիամ Մելքոնյանի տանը, իր դատական գործերը կատարելու համար մաս-մաս տվել է 4.000 դոլար, որն էլ խաբեությամբ և վստահությունը չարաշահելով հափշտակել է և մինչև օրս չի վերադարձնում:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժին:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին