Հրաձգարանում անզգուշությամբ արձակված կրակոցից 28-ամյա երիտասարդ է վնասվածք ստացել
Իրավունք
Հիվանդանոցից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հունիսի 7-ին' ժամը 21.50-ին հաղորդում էր ստացվել, որ ձախ աչքի թափանցող վնասվածքով բուժօգնության է դիմել 28-ամյա Սիփան Ս.-ն և հայտնել, որ վնասվածքն ստացել է «Հաղթանակ» զբոսայգում գտնվող հրաձգարանում' իր անզգուշության հետևանքով, օդաճնշիչ հրացանով ինքն իրեն կրակելու հետևանքով: Ոստիկանության ծառայողները պարզել են, որ օդամղիչ հրացանից կրակելու միջոցով Սիփան Ս.-ին անզգուշությամբ վնասվածքը պատճառել է 1973թ. ծնված Արտակ Բ.-ն: Արտակ Բ.-ն օրերս ներկայացել է ոստիկանություն և տվել խոստովանական բացատրություն:


















































Ամենադիտված
Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար