Հաղորդում իրական հրկիզման մասին
Իրավունք
Օգոստոսի 25-ին` ժամը 13.40-ին, Քարինջ գյուղի մի բնակիչ ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում է տվել, որ համագյուղացին' 1967 թ. ծնված Վ.-ն, որը տառապում է «օլիգոֆրենիա պաթոլոգիկ ստախոսություն» հոգեկան հիվանդությամբ, նախորդ երեկոյան հրկիզել է իր տնամերձ հողամասում գտնվող 650 կգ կշռով խոտի դեզը' պատճառելով 60.000 դրամի նյութական վնաս:
Ձեռնարկվում են միջոցառումներ Վ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կատարվում է հետաքննություն:


















































Ամենադիտված
«Խոպան գնալուց առաջ գնացել էին աներոջ տուն՝ հաջող անելու». մանրամասներ վթարից մահացած ընտանիքի մասին