Ջանասիրաբար աշխատող քննիչի աշխատանքից դուրս գալու պաճառը ո՞րն է. Հարց ՔԿ ղեկավարին (տեսանյութ) Պայթյուններ, ռմբակոծություններ և վտանգավոր միջադեպեր՝ աշխարհում Իրանը ներկայացրել է Մերձավոր Արևելքում կայուն խաղաղության 5 պայման ԱՄՆ-ն ու Իրանը քննարկում են հակամարտության կարգավորման առաջարկները․ Կատարի ԱԳՆ Օդի ջերմաստիճանը կնվազի. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Հայաստանում տոկոսադրույքները փոխվել են. ԿԲ-ի նոր որոշումը Ի՞նչ գործ ունեն մարզային դատախազները Փաշինյանի դիմավորման արարողություններին․ ինքնագործունեությո՞ւն է, թե՞ դատախազության ցուցում․ Ղազարյան Վահագն Ալեքսանյանի կոտրած աթոռը նորոգե՞լ են, ո՞վ է պատասխան տալու, շշերն էլ կհավաքե՞ն (տեսանյութ) Բանտերում ուժեղացնում են հսկողությունը․ տեսախցիկներ են տեղադրվել Հայկական եկեղեցին՝ թուրքական մշակույթի տո՞ւն, ռուբլու արգելք, Բաքվի նոր օրակարգը Բեյրութում 7 խաղաղ բնակչի սպանության գործով Ֆրանսիայում դատական քննություն է սկսվել Հայրության արձակուրդ Հայաստանում․ ինչ իրավունքներ ունեն 

Էլեկտրոնային ձեռնաշղթաներ, տնային կալանք. ակնկալվում է հաջորդ տարեվերջին պրոբացիոն ծառայություն ունենալ

Իրավունք

Հայաստանում պրոբացիոն համակարգի ներդրման հայեցակարգը պատրաստ է և առաջիկայում կքննարկվի հանրային խորհրդի նիստում: Համապատասխան նախագիծն արդեն ուղարկվել է ՀՀ արդարադատության նախարարությանը կից հանրային խորհրդի բոլոր անդամներին, ստացվել են կարծիքները: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը նշեց, որ նախարարությունը նախատեսում է արդեն սեպտեմբերի վերջին պրոբացիոն ծառայության ներդրման վերաբերյալ նախագիծը ներկայացնել կառավարության քննարկմանը: Փոխնախարարն ընդգծեց, որ վերջին տասնամյակում պրոբացիոն ծառայությունների զարգացման հետ կապված եվրոպական երկրներում գործընթացներ են տեղի ունենում և ՀՀ նախագահի կողմից հաստատված իրավական և դատական ոլորտներում բարեփոխումների ծրագրով 2016թ. նախատեսվում է նաև ՀՀ արդարադատության նախարարության կազմում ստեղծել անկախ պրոբացիոն ծառայություն, որի հիմնական գործառույթը լինելու է արդարադատության ոլորտում ձևավորված նոր տենդենցների հիման վրա նպաստել արդարադատության իրականացմանը, կրկնահանցագործության կանխարգելմանը, նաև հասարակության անվտանգության ապահովմանը: «Կատարված վերլուծությունների արդյունքում պարզվել է, որ չափազանց շատ են կիրառվում ազատազրկման հետ կապված պատժատեսակները, ինչը չի նպաստում պատժի հիմնական նպատակի իրականացմանը, ինչը դատապարտյալների ուղղումն է, նրանց վերասոցիալականացումը»,- ասաց նա:

Քրմոյանը նկատում է, որ նոր պրոբացիոն ծառայության ներդրմամբ շեշտը դրվում է մարդու իրավունքների ապահովման, դատապարտյալների իրավունքների պաշտպանության համար համապատասխան մեխանիզմների ներդրման վրա: «Ակնկալվում է, որ մեխանիզմներ կգործարկվեն կրկնահանցագործությունը կանխելու համար: Այսինքն, հանցագործություն կատարած անձն այլընտրանքային պատժի կրման ամբողջ ընթացքում նախապատրաստվելու է որպես հասարակության լիարժեք անդամ վերադառնալուն: Սա և՛ իրավական և՛ հոգեբանական, և՛ սոցիալական աշխատանք է պահանջում, լայն միջոցառումների ծրագիր է նախատեսվում, որով կհարգվեն մարդու իրավունքները, և կանենք հնարավոր ամեն բան, որպեսզի հանցագործություն կատարած անձինք ուղղվեն, վերադառնան որպես հասարակության լիարժեք անդամ: Այդպիսով, մենք կկարողանանք հասնել նրան, որ հանցագործություն կատարած և պատիժը կրած անձը կրկին հանցագործություն չկատարի»,- ասաց նա:

Անդրադառնալով այլընտրանքային պատժամիջոցներին, որոնք ներդրվելու են պրոբացիոն ծառայության հայեցակարգի հաստատման դեպքում՝ Քրմոյանը նշեց, որ ներկայումս արդեն աշխատանքային խմբի կողմից մշակվել է քրեական դատավարության նոր օրենսգիրքը և արդեն նախարարությունն այն կներկայացնի Ազգային ժողովի քննարկմանը: «Ասեմ, որ հիմնականում խափանման միջոցները և պատժատեսակների շրջանակներում նախատեսվել են այլընտրանքային պատժատեսակներ: Մասնավորապես, որպես խափանման միջոց ներդրվում են վարչական վերահսկողության մեխանիզմներ, տնային կալանքն է ներդրվում: Ն ախատեսվում է նաև էլեկտրոնային ձեռնաշղթաների միջոցով մարդու տեղաշարժը վերահսկելու մեխանիզմի ներդրում»,- ասաց նա:

Ներկայումս պատժատեսակների շուրջ 90 տոկոսն իրականացվում է ազատազրկման տարբեր ձևերով՝ կալանք, որոշակի ժամկետով ազատազրկում, ցմահ ազատազրկում և այլն: Պրոբացիոն ծառայության ներդրմամբ նախատեսվում է ավելացնել այլընտրանքային պատժատեսակները և շատ դեպքերում խուսափել ազատազրկումը որպես պատժատեսակ կիրառելուց, կիրառել այլընտրանքային պատժատեսակներ: «Վերլուծությունները վկայում են այն մասին, որ ներկայումս ազատազրկման եղանակով պատիժ կրող անձանց, ինչպես նաև կալանքի տակ գտնվող անձանց 25-30 տոկոսը հնարավորություն ունի խափանման միջոցը և պատիժը կրել ոչ ազատազրկման վայրերում: Նաև սա կարևոր է թե՛ մարդու իրավունքները հարգելու և նրան ազատության իրավունքից չզրկելու տեսանկյունից, թե՛ պետության տեսանկյունից: Գաղտնիք չէ, և մենք բազմիցս խոսել ենք, որ քրեակատարողական հիմնարկների գերբեռնվածության խնդիր ունենք: Ներկայումս դատապարտված և կալանավորված անձանց թիվը շուրջ 4000 է, և նրանց քրեակատարողական հիմնարկներում պահելու համար պետությունը մեծ ծախսեր է կատարում, ուստի պրոբացիոն ծառայությունը դրական կանդրադառնա մեր երկրի պետական բյուջեի վրա: Եթե մենք բեռնաթափենք այդ բանտերը, ենթադրվում է, որ մենք կկարողանանք ավելի լավ պայմաններ ապահովել այդտեղ գտնվող անձանց համար»,- ասաց Քրմոյանը՝ ընդգծելով, որ արդեն աշնանը շահագործման կհանձնվի նաև «Արմավիր» քրեակատարողական հիմնարկը, սակայն գերբեռնվածությունը թուլանալու է ոչ թե նոր հիմնարկի կառուցման, այլ պրոբացիոն ծառայության ներդրման եղանակով:

Քրմոյանը նշեց, որ պրոբացիոն ծառայությունը ծանր հանցագործություն իրականացրած անձանց վրա չի տարածվելու: Ներկայումս քրեակատարողական հիմնարկենրում գտնվողներից շուրջ 1300 հոգի կարող են օգտվել պրոբացիոն ծառայության ընձեռած հնարավորություններից և իրենց պատիժն այլ եղանակով կրել՝ ոչ ազատազրկման ձևով: «Խոսքը միջին ծանրության և ոչ մեծ ծանրության հանցագործություններ կատարած անձանց մասին է: Նրանք հնարավորություն կունենան դառնալ պրոբացիոն ծառայության շահառուներ»,- ասաց նա:

Նախարարությունը հույս ունի, որ արդեն աշնանը պրոբացիոն ծառայության հայեցակարգը կհաստատվի կառավարության կողմից, որից հետո համապատասխան փաթեթը կուղարկվի Ազգային ժողով, որտեղ հաստատվելուց հետո արդեն նախարարությունը միջազգային գործընկերների հետ կստեղծի պիլոտային տեղամասեր, որտեղ սկզբնական շրջանում փորձարկվելու է ծառայությունը, որպեսզի ամեն ինչ սահուն ընթանա: «Գնելու ենք համապատասխան էլեկտրոնային հսկողության շղթաները, համապատասխան վերապատրաստումներ ենք անցկացնելու, կրթական ծրագրեր ենք իրականացնելու, որպեսզի նոր ծառայության ներդրումն արդյունավետ լինի: Մենք նախատեսում ենք արդեն մյուս տարվա առաջին կիսամյակում ունենալ պիլոտային տեղամասեր, այնուհետև դրանց փորձը տարածել նաև ամբողջ հանրապետությունում»,- ասաց նա՝ հույս հայտնելով, որ հաջորդ տարվա վերջին Հայաստանում կլինի կայացած պրոբացիոն ծառայություն, ինչը կախված կլինի նաև պիլոտային ծրագրերի իրականացման ընթացքից և բյուջետային հատկացումներից:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Պեսկովը հայտարարել է, թե ով կգլխավորի Ուկրաինայի հարցով բանակցությունների պատվիրակությունըՋանասիրաբար աշխատող քննիչի աշխատանքից դուրս գալու պաճառը ո՞րն է. Հարց ՔԿ ղեկավարին (տեսանյութ) Պայթյուններ, ռմբակոծություններ և վտանգավոր միջադեպեր՝ աշխարհումԻրանը ներկայացրել է Մերձավոր Արևելքում կայուն խաղաղության 5 պայմանԻրանը պահանջում է ճանաչել Հորմուզի ինքնիշխանությունըԱՄՆ-ն ու Իրանը քննարկում են հակամարտության կարգավորման առաջարկները․ Կատարի ԱԳՆՕդի ջերմաստիճանը կնվազի. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Հայաստանում տոկոսադրույքները փոխվել են. ԿԲ-ի նոր որոշումը Ի՞նչ գործ ունեն մարզային դատախազները Փաշինյանի դիմավորման արարողություններին․ ինքնագործունեությո՞ւն է, թե՞ դատախազության ցուցում․ ՂազարյանԲրիտանացին ոտքով շուրջերկրյա ճանապարհորդությունն ավարտել է 28 տարումՎահագն Ալեքսանյանի կոտրած աթոռը նորոգե՞լ են, ո՞վ է պատասխան տալու, շշերն էլ կհավաքե՞ն (տեսանյութ) Բանտերում ուժեղացնում են հսկողությունը․ տեսախցիկներ են տեղադրվել Դանիայի ԱԳՆ-ը Գրենլանդիան հանձնելու մասին Թրամփի խոսքերը անվանել է ագիտացիայի մի մաս Հայկական եկեղեցին՝ թուրքական մշակույթի տո՞ւն, ռուբլու արգելք, Բաքվի նոր օրակարգըԲեյրութում 7 խաղաղ բնակչի սպանության գործով Ֆրանսիայում դատական քննություն է սկսվելՀայրության արձակուրդ Հայաստանում․ ինչ իրավունքներ ունեն Լեհաստանում ուկրաինացի տղամարդու կդատեն շքերթի ժամանակ դիվերսիա պլանավորելու համարՄեկնարկել է Փաշինյանի և Եվրախորհրդարանի նախագահի հանդիպումըՈրոշել էի նախարարության անունը փոխել. արդարադատության նախարարը՝ արդար լինելու մասին (տեսանյութ) Թրամփի խոստումը կատարվա՞ծ է․ ԱՄՆ-ում ապօրինի սահմանահատումները նվազել են 93 տոկոսովԳյուլբենկյան-Վազգեն Առաջին Վեհափառի փողոցների և Կոմիտասի պողոտայի խաչմերուկում երթևեկության փոփոխություն կլինի «Չեմ ուզում այլևս պատերազմել»․ իսրայելցի զինվորները՝ Գազայի պատերազմի հետևանքների մասին«Պատերազմը կարող էր ավարտվել օրերի ընթացքում»․ Լուկաշենկոն՝ Ուկրաինայի հակամարտության մասինԱդրբեջանը պարտվել է ՄԻԵԴ-ում՝ Ապրիլյան պատերազմի գործով․ ԴրմեյանՖուտբոլիստը մահացել է խաղադաշտում ստացած հարվածից հետո․ նա 30 տարեկան էրԻ՞նչ խնդիր ունի ընդդիմությունը նոր Սահմանադրության հետ, եթե վստահ է՝ ժողովուրդը դեմ կքվեարկի. Գալյան (տեսանյութ) Ուսանողները փակել են Փարիզի Սորբոնի համալսարանի մուտքըԻրանք շատ բան են ասում, գլուխները պատին են տալիս, հերիք եղավ, բոլ եղավ. Գալյանը՝ ընդդիմությանըՀացադուլ անողների համար հատվածը առանձնացված է, որովհետև դա բխում է համապատասխան իրավական պահանջներից (տեսանյութ) Բնակարանային ճգնաժամը Իսպանիայում հասել է քաղաքական ճգնաժամի․ արտահերթ ընտրություններ՝ նոյեմբերի 29-ինԲելառուսը չի ցանկանում միջնորդել Ուկրաինայի հարցով բանակցություններինՆեթանյահուն հայտարարում է, որ ընտրողներն իրեն են ընտրել վարչապետի պաշտոնումՕգնություն ստանալու եկած մարդիկ հայտնվել են հարվածների թիրախում․ 29 զոհ՝ ԶապորոժիեումՀանրայինը դիտավորյալ է սգո օրը ուրախ համերգ ցույց տվել. Չալաբյան (տեսանյութ) Զախարովան կարծում է, որ Լատվիան պատասխանատու է Ուկրաինայում հակամարտության ձգձգման համարԿյանքից հեռացել է «Տեներիֆեի» ֆուտբոլիստ Դե Միգելը․ նա երեկ «Տեներիֆե»-«Անդորրա» հանդիպման ժամանակ սրտի կանգ էր տարել Սեպտեմբերի 27-ին ժամանցային համերգ կազմակերպելով՝ Հ1-ը վիրավորեց հայ ընտանիքների ցավը․ ՉալաբյանԻրանը հրթիռնե՞ր է տեղակայել Ադրբեջանի սահմանին. Դեպի ՀՀ ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք (տեսանյութ) Լուկաշենկո. Թրամփը կանխել է եվրոպացիների կողմից միջուկային հակամարտություն սկսելըՊարտադի՞ր է փոխարինել գործող փաստաթղթերը. ՆԳՆ-ն իրազեկում է (տեսանյութ) Դատավոր Գևորգ Մանուկյանին նկատողություն է հայտարարվել«Նուբարաշեն», «Գորիս» ՔԿՀ-ները կփակվեն. Երբ և ո՞րտեղ է նախատեսվում նոր ՔԿՀ-ներ կառուցել (տեսանյութ) Թրամփի՝ Ֆլորիդայի նստավայրի մոտ տեղադրվել է անօդաչու թռչող սարքերից պաշտպանող սարք«Մեզ ապագայից զրկում են»․ Gen Z-ի բողոքի ալիքը տարածվում է ԵվրոպայումԵրևան–Աշտարակ ճանապարհին հոկտեմբերի 24-ին տեղի ունեցած վթարից տnւժած երեխաներից մեկն այսօր դուրս է գրվել հիվանդանոցից. ԱՆ Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 81 հողամասում ապամոնտաժվել է 238 շենք-շինություն. ԴատախազությունՓարիզի 170-ամյա հանրահայտ հանրախանութը սնանկության պաշտպանության տակ է հայտնվելԻնչո՞վ են պայմանավորված մահերը ՔԿՀ-ներում. Գալյանը մանրամասնում է (տեսանյութ) Իրանն ու ԱՄՆ-ը դեռևս շատ հեռու են համաձայնության գալուցԱրենի համայնքին կհատուցվի 5 միլիոն 251 հազար դրամ. Դատախազության՝ պետշահերի հերթական հայցը բավարարվել է
Ամենադիտված