«Հրապարակ». «Մոռացված» նախկին գյուղնախարարը
Հայկական աշխարհ
ՕԵԿ քվոտայով նախկին գյուղնախարար Գերասիմ Ալավերդյանը երեկ խիստ վիրավորվել էր «Հրապարակ»-ի թղթակցի այն հարցից, թե դեռ ՕԵԿ-ակա՞ն է:
«Ո՞նց թե՝ դեռ, ՕԵԿ-ն իմ հարազատ օջախն է… իմ տունն է, իմ կուսակցությունը, ինչի՞ մասին է խոսքը…»,- ասել է նա:
Հարցին, թե իրեն պատկերացնո՞ւմ է ընդդիմադիր ՕԵԿ-ի շարքերում` ակտիվ գործունեություն ծավալելիս, պնդել էր թե միշտ ակտիվ է եղել:
«Իհարկե՝ շատ- շատ, ես միշտ էլ ակտիվ եմ եղել, մենք միշտ էլ ակտիվ ենք եղել», - ասել էր, նախկին գյուղնախարարը, ով 2010-ին պաշտոնանկ լինելուց հետո մոռացության է մատնվել եւ քաղաքական, եւ լրատվական դաշտի կողմից: Նա խոստացել է առաջիկա ակտիվության մասին մանրամասնել արտասահմանից վերադառնալուց հետո: Հիշեցնենք, որ Ալավերդյանը պաշտոնավարեց 2009-2010 թվականներին: Իսկ պաշտոնանկության պաշտոնական պատճառաբանությունը ոլորտում արձանագրված խոշոր անկումն էր:
Շարունակությունը` «Հրապարակ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ