Երևանում 2014-ին կազմվել է ժամկետանց ապրանքի վաճառքի վերաբերյալ 34 արձանագրություն
Իրավունք
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ առևտրի և հանրային սննդի օբյեկտներում պիտանելիության ժամկետն անցած ապրանքների վաճառքի դեպքերը հայտնաբերելու, կանխարգելելու և արգելելու նպատակով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչությունը, ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական ծառայության հետ համատեղ, 2014 թվականի սեպտեմբերի 2-ից մինչև սեպտեմբերի 19-ը կազմակերպվել են շրջայ ցեր: Հսկողության արդյունքում 554 օբյեկտներից 34-ում հայտնաբերվել են պիտանելիության ժամկետն անցած ապրանքների վաճառքի դեպքեր: Հայտնաբերված ժամկետանց ապրանքը տեղում խոտանվել է: Օրենսդրական խախտումներ թույլ տալու համար ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 158-րդ հոդվածի առաջին մասի համաձայն վարչական իրավախախտումների վերաբերյալ կազմվել են 34 արձանագրություններ:
Վերջին երկու տարվա ընթացքում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչության կողմից պարբերաբար իրականացված հսկողության և ձեռնարկված միջոցառումների արդյունքում Երևան քաղաքի առևտրի և հանրային սննդի ոլորտում կտրուկ նվազել են ժամկետանց ապրանքների վաճառքի դեպքերը: Եթե 2012 թվականին ժամկետանց ապրանքների վաճառքի վերաբերյալ կազմվել է 233 արձանագրություն, ապա 2013 թվականին '41 արձանագրություն, իսկ 2014 թվականի սկզբից մինչ օրս '34 արձանագրություն: Պիտանելիության ժամկետն անցած ապրանքների վաճառքի նկատմամբ Երևանի քաղաքապետար անի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչության կողմից հսկողական աշխատանքները պարբերական բնույթ կկրեն:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին