«Պատերազմը կարող էր ավարտվել օրերի ընթացքում»․ Լուկաշենկոն՝ Ուկրաինայի հակամարտության մասին Ադրբեջանը պարտվել է ՄԻԵԴ-ում՝ Ապրիլյան պատերազմի գործով․ Դրմեյան Ֆուտբոլիստը մահացել է խաղադաշտում ստացած հարվածից հետո․ նա 30 տարեկան էր Ի՞նչ խնդիր ունի ընդդիմությունը նոր Սահմանադրության հետ, եթե վստահ է՝ ժողովուրդը դեմ կքվեարկի. Գալյան (տեսանյութ) Իրանք շատ բան են ասում, գլուխները պատին են տալիս, հերիք եղավ, բոլ եղավ. Գալյանը՝ ընդդիմությանը Հացադուլ անողների համար հատվածը առանձնացված է, որովհետև դա բխում է համապատասխան իրավական պահանջներից (տեսանյութ) Բնակարանային ճգնաժամը Իսպանիայում հասել է քաղաքական ճգնաժամի․ արտահերթ ընտրություններ՝ նոյեմբերի 29-ին Նեթանյահուն հայտարարում է, որ ընտրողներն իրեն են ընտրել վարչապետի պաշտոնում Օգնություն ստանալու եկած մարդիկ հայտնվել են հարվածների թիրախում․ 29 զոհ՝ Զապորոժիեում Հանրայինը դիտավորյալ է սգո օրը ուրախ համերգ ցույց տվել. Չալաբյան (տեսանյութ) Կյանքից հեռացել է «Տեներիֆեի» ֆուտբոլիստ Դե Միգելը․ նա երեկ «Տեներիֆե»-«Անդորրա» հանդիպման ժամանակ սրտի կանգ էր տարել Սեպտեմբերի 27-ին ժամանցային համերգ կազմակերպելով՝ Հ1-ը վիրավորեց հայ ընտանիքների ցավը․ Չալաբյան 

Վերահսկիչ պալատի հաշվետվությունը և Viva Cell-ի զայրույթն՝ ԱԺ-ում

Իրավունք

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, ԱԺ Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեցին Վերահսկիչ պալատի 2013 թվականի հաշվետվության սոցիալական ապահովության ոլորտի ուսումնասիրությունների արդյունքները:

Քննարկման դրվեց նպաստի երկու տեսակ՝ հղիության և ծննդաբերության պատճառով առաջացած և հիվանդության, վնասվածքի պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության նպաստները: 

Ուսումնասիրության մեջ համեմատվել են 2011-2013 թվականների հիմնական ցուցանիշները: 2011 թվականին գրանցվել է 43340 ծնունդ, նպաստավորների թվաքանակը կազմել է 12587 մարդ, վճարվել է 3մլրդ 927 միլիոն դրամ նպաստ: 2012 թվականին գրանցվել է 42480 ծնունդ, նպաստավորների թվաքանակը կազմել է 12445, վճարվել է 3մլրդ 646 միլիոն դրամ: 2013 թվականին գրանցվել է 41770 ծնունդ, նպաստավորների թվաքանակը կազմել է 13370, վճարվել է 5 մլրդ 38 մլն դրամ նպաստ: Այսպիսով՝ 2013 թվականի ընթացքում ծնված երեխաների թիվը նախորդ տարվա համեմատ պակասել է 710-ով, մինչդեռ վճարվել է 1 մլրդ 391 մլն դրամ ավել գումար, որը մասամբ պայմանավորված է նաև եկամտահարկի մասին օրենքի փոփոխություններով: 

Ըստ ուսումնասիրությունների՝ եղել են դեպքեր, երբ որպես հղիության և ծննդաբերության նպաստ' մասնավոր ընկերություններն իրենց աշխատակիցներին վճարել են 9, 18, 20 միլիոն դրամ, եղել են հաշված թվով մարդիկ, որոնց տրված գումարները հասել են 30 միլիոն դրամի: Վերահսկիչ պալատի սոցիալական ոլորտի վերահսկողությունն իրականացնող հանձնաժողովի նախագահ Խաչիկ Վարդանյանն օրինակ բերեց մի քանի մասնավոր կազմակերպության անուն, որտեղ խոշոր գումարներ են վճարվել իրենց աշխատակիցներին, ինչը խիստ տարբերվում է ֆիզարձակուրդի մեջ գտնվող, պետական հիմնարկների աշխատակիցներ հանդիսացող կանանց վճարվող գումարներից:

Վարդանյանը նշեց, որ օրինակ «Ղ-տելեկոմ» ընկերությունում (Viva Cell MTC) ընկերության բաժանորդների սպասարկման վարչության պետին 2013 թվականի նոյեմբերին վճարվել է 30 400 000 դրամ հղիության ծննդաբերության նպաստ: 12 ամսվա ընթացքում նրան վճարվել է շուրջ 18 միլիոն դրամի պարգևատրում: Կառավարության գործող օրենքի համաձայն՝ եկամուտն իր մեջ ներառում է, բացի զուտ աշխատավարձը, միաժամանակ նաև հավելավճարները, պարգևավճարները և հավելյալ աշխատաժամանակի համար ստացված գումարները:

ՎՊ-ի ուսումնասիրության արդյունքներից հետևում է, որ մի շարք կազմակերպություններ վերջին տարիներին բազմապատկել են ժամանակավոր անաշխատունակության համար վճարված նպաստների ծավալները:

«Ղ-տելեկոմ» ընկերության ներկայացուցիչ Արմինե Սարգսյանը, ով ևս ներկա էր քննարկմանը, ասաց, որ ընկերությունը պալատին արդեն ներկայացրել է պարզաբանումներ և ցանկացել է շտկումներ անել հաշվետվության մեջ, որտեղ, ըստ իրեն, գրված է, թե «Ղ-տելեկոմ» ընկերության կողմից իրականացվել են չարաշահումներ:

«Եթե վերցնենք ՊԵԿ-ի տվյալները՝ ակնառու կդառնա, որ միայն այդ տարվա կտրվածքով «Ղ-տելեկոմի» կողմից վճարվել է ավելի քան 2 մլրդ 200 միլիոնի եկամտահարկ: Ուզում ենք նշել ևս մեկ անգամ, որ ոչ մի հավելավճար նշված անձին, այլ քան նախատեսված է մեր ներքին կանոնակարգով և այլ քան վճարվել է այլ աշխատակիցներին, մեր կողմից չի վճարվել: 

«Ղ- տելեկոմը» միշտ գործում է օրենքի շրջանակներում: 2005 թվականից ի վեր, պետությանն ուղղակի հարկերի տեսքով վճարվել է 15 մլրդ դրամի հարկ: Ուղղակի անհասկանալի է մեզ համար պալատի կողմից մեր հանդեպ մոտեցումը, փորձել ենք ուղղակի ճշտել՝ ինչ են մեզանից ակնկալում պալատի աշխատակիցները, մինչ հիմա պատասխանը չենք ստացել: Եվս մեկ անգամ պնդում ենք, որ գործել ենք օրենքի շրջանակներում, 2007 թվականից ի վեր, այդ անձը երեխա չի ունեցել, ունեցել է մեկ երեխա՝ 2013 թվականին, պետբյուջե այդ անձի համար վճարվել է ավելի քան 90 մլն դրամի եկամտային հարկ և սոցվճար, դա ավելի քան արդարացի է, եթե պետությանն այդքան գումար է վճարվում, ուրեմն իր անաշխատունակության ընթացքում պետությունը պետք է հատուցի այդ գումարները»,- նշեց Արմինե Սարգսյանը:

Իշխան Զաքարյանը՝ պատասխանելով ընկերության ներկայացուցչին, ասաց, որ Արմինե Սարգսյանն ակնհայտ ոչ ճիշտ տեղեկություն հաղորդեց, քանի որ ՎՊ-ն իր տարեկան հաշվետվության մեջ չի գրել, որ «Ղ- տելեկոմը» կատարել է չարաշահումներ. «Եթե դուք այնտեղ կգտնեք այդ նախադասությունը, ինչ որ հիմա դուք ասացիք, ես իմ ամբողջ աշխատակազմով ներողություն կխնդրեմ:

Մենք այս օրինակը չենք դրել «Ղ- տելեկոմին» մեղադրելու համար, մենք սա ընդամենը դրել ենք, որպեսզի ասենք՝ կառավարությո՛ւն, ձեր քաղաքականությունն այս ոլորտում ունի օրենսդրական լրջագույն բաց: Շատ հանգիստ «Ղ- տելեկոմը» կարող է իր աշխատակցին վճարել 100 մլրդ պարգևավճար, մենք սա չենք քննարկում, մենք ընդամենը վիճարկում ենք օրենսդրական բացերը»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Պատերազմը կարող էր ավարտվել օրերի ընթացքում»․ Լուկաշենկոն՝ Ուկրաինայի հակամարտության մասինԱդրբեջանը պարտվել է ՄԻԵԴ-ում՝ Ապրիլյան պատերազմի գործով․ ԴրմեյանՖուտբոլիստը մահացել է խաղադաշտում ստացած հարվածից հետո․ նա 30 տարեկան էրԻ՞նչ խնդիր ունի ընդդիմությունը նոր Սահմանադրության հետ, եթե վստահ է՝ ժողովուրդը դեմ կքվեարկի. Գալյան (տեսանյութ) Ուսանողները փակել են Փարիզի Սորբոնի համալսարանի մուտքըԻրանք շատ բան են ասում, գլուխները պատին են տալիս, հերիք եղավ, բոլ եղավ. Գալյանը՝ ընդդիմությանըՀացադուլ անողների համար հատվածը առանձնացված է, որովհետև դա բխում է համապատասխան իրավական պահանջներից (տեսանյութ) Բնակարանային ճգնաժամը Իսպանիայում հասել է քաղաքական ճգնաժամի․ արտահերթ ընտրություններ՝ նոյեմբերի 29-ինԲելառուսը չի ցանկանում միջնորդել Ուկրաինայի հարցով բանակցություններինՆեթանյահուն հայտարարում է, որ ընտրողներն իրեն են ընտրել վարչապետի պաշտոնումՕգնություն ստանալու եկած մարդիկ հայտնվել են հարվածների թիրախում․ 29 զոհ՝ ԶապորոժիեումՀանրայինը դիտավորյալ է սգո օրը ուրախ համերգ ցույց տվել. Չալաբյան (տեսանյութ) Զախարովան կարծում է, որ Լատվիան պատասխանատու է Ուկրաինայում հակամարտության ձգձգման համարԿյանքից հեռացել է «Տեներիֆեի» ֆուտբոլիստ Դե Միգելը․ նա երեկ «Տեներիֆե»-«Անդորրա» հանդիպման ժամանակ սրտի կանգ էր տարել Սեպտեմբերի 27-ին ժամանցային համերգ կազմակերպելով՝ Հ1-ը վիրավորեց հայ ընտանիքների ցավը․ ՉալաբյանԻրանը հրթիռնե՞ր է տեղակայել Ադրբեջանի սահմանին. Դեպի ՀՀ ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք (տեսանյութ) Լուկաշենկո. Թրամփը կանխել է եվրոպացիների կողմից միջուկային հակամարտություն սկսելըՊարտադի՞ր է փոխարինել գործող փաստաթղթերը. ՆԳՆ-ն իրազեկում է (տեսանյութ) Դատավոր Գևորգ Մանուկյանին նկատողություն է հայտարարվել«Նուբարաշեն», «Գորիս» ՔԿՀ-ները կփակվեն. Երբ և ո՞րտեղ է նախատեսվում նոր ՔԿՀ-ներ կառուցել (տեսանյութ) Թրամփի՝ Ֆլորիդայի նստավայրի մոտ տեղադրվել է անօդաչու թռչող սարքերից պաշտպանող սարք«Մեզ ապագայից զրկում են»․ Gen Z-ի բողոքի ալիքը տարածվում է ԵվրոպայումԵրևան–Աշտարակ ճանապարհին հոկտեմբերի 24-ին տեղի ունեցած վթարից տnւժած երեխաներից մեկն այսօր դուրս է գրվել հիվանդանոցից. ԱՆ Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 81 հողամասում ապամոնտաժվել է 238 շենք-շինություն. ԴատախազությունՓարիզի 170-ամյա հանրահայտ հանրախանութը սնանկության պաշտպանության տակ է հայտնվելԻնչո՞վ են պայմանավորված մահերը ՔԿՀ-ներում. Գալյանը մանրամասնում է (տեսանյութ) Իրանն ու ԱՄՆ-ը դեռևս շատ հեռու են համաձայնության գալուցԱրենի համայնքին կհատուցվի 5 միլիոն 251 հազար դրամ. Դատախազության՝ պետշահերի հերթական հայցը բավարարվել է 11 500 տարվա հնության կմախքներ․ գիտնականները հայտնաբերել են հին մարդկանց մինչ այդ անհայտ խումբըԿիևը Ուկրաինայի զինված ուժերին հատկացրել է գրեթե 20 անգամ ավելի շատ գումար, քան առողջապահությանըՄիլիարդավոր ծախսերի ֆոնին ՔԿՀ-ներում լոգասենյակներ չկան․ մարդիկ 4-5 օրով չեն լողանում (տեսանյութ) 600 հազար ստորագրություն՝ CNews-ի դեմ․ ռասիստական սպանությունից հետո Ֆրանսիայում պահանջում են փակել հեռուստաալիքըՎրաստանն արտաքսել է 101 օտարերկրացու, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների Թրամփը Իրանի հետ պատերազմի վրա ծախսված 30 միլիարդ դոլարը աննշան է անվանելԱդրբեջանի դեմ հայցերի հետկանչումը խաղաղության օրակարգի մաս է․ Մակունց (տեսանյութ) Ավինյան-Ալեն Սիմոնյան թեժ պայքար է ՔՊ-ում․ Սասուն Միքայելյանին ու նրա փեսային «քցեցին»Եվրոպան զորք է պատրաստում Ուկրաինայի համար․ 2 800 զինծառայող՝ Ռուսաստանի սահմանների մոտՓաշինյանի որոշմամբ հաստատվել է ԳԱԱ նախագահության կազմը. այն կգլխավորի ՀՀ նախագահը Աշխատավարձերի բարձրացման նախագծի հեղինակը Տիգրան Խաչատրյանն է, ես չեմ մասնակցել քննարկմանը.ՄակունցBloomberg. ԱՄՆ-ը կարող է խնդրել ՆԱՏՕ-ի երկրներին ավելացնել PURL ծրագրին կատարվող ներդրումները Հայտնի է՝ ովքեր են Նիկոլ Փաշինյանի հետ մեկնել Բրյուսել Ասում եք՝ դե մենք ընտրվել ենք և ժողովուրդը թույլ է տվել ինչ ուզենանք անենք, դա է ստացվում. ՂազինյանBinance-ի 6.3 մլրդ դոլարի կիբերհարձակումը․ Հյուսիսային Կորեան հերքում է մեղադրանքներըՓաշինյանը Ժաննա Անդրեասյանին գործուղում է Մոսկվա Մեծ Բրիտանիան և ԵՄ-ն մոտենում են մերձեցման․ համաձայնեցվել է նոր գործարքի նախագիծըԳազայում վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի կողմից իրականացված հարձակումների հետևանքով զոհվել է 15 մարդ UFC-ի լեգենդը կոշտ քննադատել է Ծառուկյանին և սպառնալիքներ հնչեցրելՈրքա՞ն գումար է ծախսվել «Վարչաբենդի» վրա, և որքա՞ն հոնորար է ստացել թմբուկահարը․ ՂազարյանԻնչպե՞ս ենք դիվերսիֆիկացնելու արտահանումը, եթե դրա համար գումար նախատեսված չէ. Ֆարմանյան (տեսանյութ) Իրանը սպառնում է հարվածել Եվրոպայում գտնվող ԱՄՆ ռազմական օբյեկտներին
Ամենադիտված