«Չեմ ուզում այլևս պատերազմել»․ իսրայելցի զինվորները՝ Գազայի պատերազմի հետևանքների մասին «Պատերազմը կարող էր ավարտվել օրերի ընթացքում»․ Լուկաշենկոն՝ Ուկրաինայի հակամարտության մասին Ադրբեջանը պարտվել է ՄԻԵԴ-ում՝ Ապրիլյան պատերազմի գործով․ Դրմեյան Ֆուտբոլիստը մահացել է խաղադաշտում ստացած հարվածից հետո․ նա 30 տարեկան էր Ի՞նչ խնդիր ունի ընդդիմությունը նոր Սահմանադրության հետ, եթե վստահ է՝ ժողովուրդը դեմ կքվեարկի. Գալյան (տեսանյութ) Իրանք շատ բան են ասում, գլուխները պատին են տալիս, հերիք եղավ, բոլ եղավ. Գալյանը՝ ընդդիմությանը Հացադուլ անողների համար հատվածը առանձնացված է, որովհետև դա բխում է համապատասխան իրավական պահանջներից (տեսանյութ) Բնակարանային ճգնաժամը Իսպանիայում հասել է քաղաքական ճգնաժամի․ արտահերթ ընտրություններ՝ նոյեմբերի 29-ին Նեթանյահուն հայտարարում է, որ ընտրողներն իրեն են ընտրել վարչապետի պաշտոնում Օգնություն ստանալու եկած մարդիկ հայտնվել են հարվածների թիրախում․ 29 զոհ՝ Զապորոժիեում Հանրայինը դիտավորյալ է սգո օրը ուրախ համերգ ցույց տվել. Չալաբյան (տեսանյութ) Կյանքից հեռացել է «Տեներիֆեի» ֆուտբոլիստ Դե Միգելը․ նա երեկ «Տեներիֆե»-«Անդորրա» հանդիպման ժամանակ սրտի կանգ էր տարել 

Պետական բյուջեից տրամադրվող գումարները նպատակային չեն ծախսվում. Իշխան Զաքարյանը` առողջապահության ոլորտի մասին

Իրավունք

Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, ԱԺ Առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեցին Վերահսկիչ պալատի 2013 թվականի հաշվետվության արդյունքները:

ՎՊ ներկայացուցիչ Վարդան Գևորգյանը ներկայացրեց ոլորտում արված ուսումնասիրությունների արդյունքները:

Անդրադառնալով ներկայացված ոլորտներում արված ուսումնասիրություններին՝ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը նշեց, որ պետական բյուջեից տրամադրվող գումարները նպատակային չեն ծախսվում: 

«Բազմաթիվ փաստեր կան ներկայացված»,- ասաց Իշխան Զաքարյանը և անդրադարձավ անվճար բուժօգնություն ստացող խմբերին:

«Նման 21 խմբեր կան, բայց մենք տեսանք, որ իրականում նրանց թիվը 24 է: Այդ խմբերի համար պետությունը կազմակերպում է ձրի բուժօգնություն: Մենք շատ հստակ դրել ենք խնդիրը, որ այդ ծառայությունից պետք է օգտվեն 36 և ավել միավոր ունեցողները: Վեց բժշկական հաստատություններում կատարել ենք ուսումնասիրություն, և բազմաթիվ խախտման դեպքեր են հայտնաբերվել՝ մոտ 72 դեպք, ընդհանուր գումարը՝ 25 մլն դրամի սահմաններում: Ընդհանուր ծառայությունը 330 մլն է, մենք ստուգել ենք 164 միլիոնը»,- ասաց ՎՊ նախագահը:

Նշենք, որ միավորների վերաբերյալ տեղեկանքները շատ դեպքերում չեն համապատասխանել իրականությանը: Արձանագրվել են դեպքեր, երբ բժշկական հաստատություն ներկայացված տեղեկանքն անապահովության միավոր ունենալու մասին բարձր են եղել, սակայն պատկերը եղել է հակառակը:

«Մենք բժշկական հիմնարկներին շատ չենք մեղադրել, քաղաքացին ներկայանում է և ցույց է տալիս տեղեկանք, որն էլ կեղծվում է տարբեր տեղեր: Բայց քանի որ այդ միասնական համակարգը չի աշխատում, բժշկական կենտրոնի ղեկավարը չի կարող ստուգել այդ տվյալների իսկությունը: Բայց միաժամանակ ասում ենք, որ անկատար համակարգ կա, որ պետական բյուջեից տրամադրվող գումարները նպատակային չեն ծախսվում»,- ասաց Զաքարյանը՝ հավելելով, որ արձանագրված փաստերն իրականությունն են, և պետք է գտնել դրանց լուծումները:

Երկրորդը «Տուբերկուլոզի բժշկական օգնության ծառայություններ» ծրագիրն էր: «Այս բնագավառում մենք վերահսկողություն արել ենք 7 կամ 10 օր, որովհետև հենց ընթացքում ծանրակշիռ փաստեր ի հայտ եկան: Հիվանդն ընդամենը 7 օր է մնացել, բայց ձևակերպվել է 61 օր, ոչ մի օր չի մնացել, 33 օր է ձևակերպված: Ակնհայտ երևում է, որ քաղաքացին չի օգտվել այդ ծառայություններից, բայց դրա դիմաց պետական բյուջեից գումարները դուրս են եկել և գնացել են համապատասխան բժշկական հաստատություն՝ իր բոլոր հետևանքներով»,- ասաց ՎՊ նախագահը:

Երրորդ ծրագիրը, որին անդրադարձավ Իշխան Զաքարյանը «Հեմոդիալիզի անցկացման ծառայությունների» ծրագիրն էր: «Այստեղ որոշակի խնդիրներ կան հատկապես ֆիլտրերի ձեռքբերման հետ. մեկ անգամ, երեք, չորս օգտագործեն և այլն: ՎՊ-ն հիմք է ընդունել տվյալ պահին նախարարի հրամանը, որը հստակ ասում է, որ պետք է դրանք օգտագործվեին մեկ անգամ, մասնագիտական դաշտ չենք ուզում մտնել, մենք այս վերլուծությունները, որոնք արել ենք, հիմք ենք ընդունել միայն այդ պահին գործող հրամանը»,- նշեց նա:

Իշխան Զաքարյանի գնահատմամբ՝ հաջորդ չափազանց կարևոր խնդիրը դեղերի շրջանառությունն է: «Այս ոլորտը 2014 և 2015 թվականներին ևս կլինի ՎՊ-ի ուսումնասիրության դաշտում: Այստեղ մենք երկու խնդիր ենք դնում. առաջին՝ արդյոք իրատեսակա՞ն են ձեռք բերված դեղերի գները, և երկրորդը՝ արդյոք այդ դեղերը համապատասխանո՞ւմ են այն որակին, ինչ որ մենք ակնկալում ենք: Այսօր գաղտնիք չէ, որ ՀՀ-ում քաղաքացիները դժգոհում են դեղերի որակից»,- ասաց ՎՊ նախագահը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Չեմ ուզում այլևս պատերազմել»․ իսրայելցի զինվորները՝ Գազայի պատերազմի հետևանքների մասին«Պատերազմը կարող էր ավարտվել օրերի ընթացքում»․ Լուկաշենկոն՝ Ուկրաինայի հակամարտության մասինԱդրբեջանը պարտվել է ՄԻԵԴ-ում՝ Ապրիլյան պատերազմի գործով․ ԴրմեյանՖուտբոլիստը մահացել է խաղադաշտում ստացած հարվածից հետո․ նա 30 տարեկան էրԻ՞նչ խնդիր ունի ընդդիմությունը նոր Սահմանադրության հետ, եթե վստահ է՝ ժողովուրդը դեմ կքվեարկի. Գալյան (տեսանյութ) Ուսանողները փակել են Փարիզի Սորբոնի համալսարանի մուտքըԻրանք շատ բան են ասում, գլուխները պատին են տալիս, հերիք եղավ, բոլ եղավ. Գալյանը՝ ընդդիմությանըՀացադուլ անողների համար հատվածը առանձնացված է, որովհետև դա բխում է համապատասխան իրավական պահանջներից (տեսանյութ) Բնակարանային ճգնաժամը Իսպանիայում հասել է քաղաքական ճգնաժամի․ արտահերթ ընտրություններ՝ նոյեմբերի 29-ինԲելառուսը չի ցանկանում միջնորդել Ուկրաինայի հարցով բանակցություններինՆեթանյահուն հայտարարում է, որ ընտրողներն իրեն են ընտրել վարչապետի պաշտոնումՕգնություն ստանալու եկած մարդիկ հայտնվել են հարվածների թիրախում․ 29 զոհ՝ ԶապորոժիեումՀանրայինը դիտավորյալ է սգո օրը ուրախ համերգ ցույց տվել. Չալաբյան (տեսանյութ) Զախարովան կարծում է, որ Լատվիան պատասխանատու է Ուկրաինայում հակամարտության ձգձգման համարԿյանքից հեռացել է «Տեներիֆեի» ֆուտբոլիստ Դե Միգելը․ նա երեկ «Տեներիֆե»-«Անդորրա» հանդիպման ժամանակ սրտի կանգ էր տարել Սեպտեմբերի 27-ին ժամանցային համերգ կազմակերպելով՝ Հ1-ը վիրավորեց հայ ընտանիքների ցավը․ ՉալաբյանԻրանը հրթիռնե՞ր է տեղակայել Ադրբեջանի սահմանին. Դեպի ՀՀ ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք (տեսանյութ) Լուկաշենկո. Թրամփը կանխել է եվրոպացիների կողմից միջուկային հակամարտություն սկսելըՊարտադի՞ր է փոխարինել գործող փաստաթղթերը. ՆԳՆ-ն իրազեկում է (տեսանյութ) Դատավոր Գևորգ Մանուկյանին նկատողություն է հայտարարվել«Նուբարաշեն», «Գորիս» ՔԿՀ-ները կփակվեն. Երբ և ո՞րտեղ է նախատեսվում նոր ՔԿՀ-ներ կառուցել (տեսանյութ) Թրամփի՝ Ֆլորիդայի նստավայրի մոտ տեղադրվել է անօդաչու թռչող սարքերից պաշտպանող սարք«Մեզ ապագայից զրկում են»․ Gen Z-ի բողոքի ալիքը տարածվում է ԵվրոպայումԵրևան–Աշտարակ ճանապարհին հոկտեմբերի 24-ին տեղի ունեցած վթարից տnւժած երեխաներից մեկն այսօր դուրս է գրվել հիվանդանոցից. ԱՆ Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 81 հողամասում ապամոնտաժվել է 238 շենք-շինություն. ԴատախազությունՓարիզի 170-ամյա հանրահայտ հանրախանութը սնանկության պաշտպանության տակ է հայտնվելԻնչո՞վ են պայմանավորված մահերը ՔԿՀ-ներում. Գալյանը մանրամասնում է (տեսանյութ) Իրանն ու ԱՄՆ-ը դեռևս շատ հեռու են համաձայնության գալուցԱրենի համայնքին կհատուցվի 5 միլիոն 251 հազար դրամ. Դատախազության՝ պետշահերի հերթական հայցը բավարարվել է 11 500 տարվա հնության կմախքներ․ գիտնականները հայտնաբերել են հին մարդկանց մինչ այդ անհայտ խումբըԿիևը Ուկրաինայի զինված ուժերին հատկացրել է գրեթե 20 անգամ ավելի շատ գումար, քան առողջապահությանըՄիլիարդավոր ծախսերի ֆոնին ՔԿՀ-ներում լոգասենյակներ չկան․ մարդիկ 4-5 օրով չեն լողանում (տեսանյութ) 600 հազար ստորագրություն՝ CNews-ի դեմ․ ռասիստական սպանությունից հետո Ֆրանսիայում պահանջում են փակել հեռուստաալիքըՎրաստանն արտաքսել է 101 օտարերկրացու, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների Թրամփը Իրանի հետ պատերազմի վրա ծախսված 30 միլիարդ դոլարը աննշան է անվանելԱդրբեջանի դեմ հայցերի հետկանչումը խաղաղության օրակարգի մաս է․ Մակունց (տեսանյութ) Ավինյան-Ալեն Սիմոնյան թեժ պայքար է ՔՊ-ում․ Սասուն Միքայելյանին ու նրա փեսային «քցեցին»Եվրոպան զորք է պատրաստում Ուկրաինայի համար․ 2 800 զինծառայող՝ Ռուսաստանի սահմանների մոտՓաշինյանի որոշմամբ հաստատվել է ԳԱԱ նախագահության կազմը. այն կգլխավորի ՀՀ նախագահը Աշխատավարձերի բարձրացման նախագծի հեղինակը Տիգրան Խաչատրյանն է, ես չեմ մասնակցել քննարկմանը.ՄակունցBloomberg. ԱՄՆ-ը կարող է խնդրել ՆԱՏՕ-ի երկրներին ավելացնել PURL ծրագրին կատարվող ներդրումները Հայտնի է՝ ովքեր են Նիկոլ Փաշինյանի հետ մեկնել Բրյուսել Ասում եք՝ դե մենք ընտրվել ենք և ժողովուրդը թույլ է տվել ինչ ուզենանք անենք, դա է ստացվում. ՂազինյանBinance-ի 6.3 մլրդ դոլարի կիբերհարձակումը․ Հյուսիսային Կորեան հերքում է մեղադրանքներըՓաշինյանը Ժաննա Անդրեասյանին գործուղում է Մոսկվա Մեծ Բրիտանիան և ԵՄ-ն մոտենում են մերձեցման․ համաձայնեցվել է նոր գործարքի նախագիծըԳազայում վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի կողմից իրականացված հարձակումների հետևանքով զոհվել է 15 մարդ UFC-ի լեգենդը կոշտ քննադատել է Ծառուկյանին և սպառնալիքներ հնչեցրելՈրքա՞ն գումար է ծախսվել «Վարչաբենդի» վրա, և որքա՞ն հոնորար է ստացել թմբուկահարը․ ՂազարյանԻնչպե՞ս ենք դիվերսիֆիկացնելու արտահանումը, եթե դրա համար գումար նախատեսված չէ. Ֆարմանյան (տեսանյութ)
Ամենադիտված