Քաղաքացին զինամթերք է թողել «Կարմիր բլուր» գերեզմանատան մոտ
Իրավունք
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին սեպտեմբերի 24-ին' ժամը 18.35-ին, հայտնել է, որ Չարբախի «Կարմիր բլուր» գերեզմանատան մոտ զենք-զինամթերք է թողնում: Ոստիկանության Չարբախի բաժանմունքի ծառայողները Շիրակի փողոցի թիվ 72 հասցեի մոտ' գերեզմանատան սկզբնամասում, հայտնաբերել են «ՏՕԶ» տիպի, 5.6 մմ տրամաչափի մեկփողանի հրացան' առանց փամփուշտների: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին