«Պատերազմը կարող էր ավարտվել օրերի ընթացքում»․ Լուկաշենկոն՝ Ուկրաինայի հակամարտության մասին Ադրբեջանը պարտվել է ՄԻԵԴ-ում՝ Ապրիլյան պատերազմի գործով․ Դրմեյան Ֆուտբոլիստը մահացել է խաղադաշտում ստացած հարվածից հետո․ նա 30 տարեկան էր Ի՞նչ խնդիր ունի ընդդիմությունը նոր Սահմանադրության հետ, եթե վստահ է՝ ժողովուրդը դեմ կքվեարկի. Գալյան (տեսանյութ) Իրանք շատ բան են ասում, գլուխները պատին են տալիս, հերիք եղավ, բոլ եղավ. Գալյանը՝ ընդդիմությանը Հացադուլ անողների համար հատվածը առանձնացված է, որովհետև դա բխում է համապատասխան իրավական պահանջներից (տեսանյութ) Բնակարանային ճգնաժամը Իսպանիայում հասել է քաղաքական ճգնաժամի․ արտահերթ ընտրություններ՝ նոյեմբերի 29-ին Նեթանյահուն հայտարարում է, որ ընտրողներն իրեն են ընտրել վարչապետի պաշտոնում Օգնություն ստանալու եկած մարդիկ հայտնվել են հարվածների թիրախում․ 29 զոհ՝ Զապորոժիեում Հանրայինը դիտավորյալ է սգո օրը ուրախ համերգ ցույց տվել. Չալաբյան (տեսանյութ) Կյանքից հեռացել է «Տեներիֆեի» ֆուտբոլիստ Դե Միգելը․ նա երեկ «Տեներիֆե»-«Անդորրա» հանդիպման ժամանակ սրտի կանգ էր տարել Սեպտեմբերի 27-ին ժամանցային համերգ կազմակերպելով՝ Հ1-ը վիրավորեց հայ ընտանիքների ցավը․ Չալաբյան 

ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորի թեկնածուների մրցույթին ԶԼՄ-ների մասնակցության համար սահմանված է հստակ կարգ

Իրավունք

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ընտրությունն իրականացնող մրցութային հանձնաժողովի աշխատակազմը պատասխանել է «Իրավունքի Եվրոպա միավորում» ԻՀԿ-ի' ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորի թեկնածուների մրցույթին ԶԼՄ-ների մասնակցության վերաբերյալ հայտարարությանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ՄԻԵԴ-ում դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ընտրությունն իրականացնող մրցութային հանձնաժողովի պարզաբանման մեջ ասված է.

«Հայտնում ենք, որ ՀՀ Նախագահի 2014 թվականի օգոստոսի 02-ի ՆՀ-199-Ն հրամանագրով հաստատված կարգով, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրությունն իրականացնող մրցութային հանձնաժողովի թիվ 2-Լ որոշմամբ հաստատված կարգով (այսուհետ՝ Կարգ) հստակ սահմանված է մրցույթի միայն հարցազրույցի փուլին զանգվածային լրատվության միջոցների և հասարակական կազմակերպությունների մասնակցության հնարավորություն, ընդ որում նշված գործընթացը ենթակա է կանոնակարգման Հանձնաժողովի կողմից սահմանված կարգով:

Այսպես՝ որպես մրցույթի հարցազրույցի փուլին մասնակցության կարգավորում, Կարգով սահմանված է հարցազրույցի օրից առնվազն երկու օր առաջ ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմին համապատասխան դիմում ներկայացնելու ընթացակարգը, որի վերաբերյալ մանրամասները համաձայն նույն կարգի ենթակա են հրապարակման մրցույթի հարցազրույցի փուլ անցած մասնակիցների ցուցակը հրապարկելու հետ միասին հրապարակվող՝ հարցազրույցի անցկացման օրը, ժամը և վայրը պարունակող ծանուցմամբ:

Հարկ է նշել, որ առ 2014թ. սեպտեմբրի 29-ը որևէ զանգվածային լրատվության միջոց կամ հասարակական կազմակերպություն չի ներկայացրել պահանջ ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմ փաստաթղթեր ներկայացրած հավակնորդների վերաբերյալ վարվող գրանցամատյանին ծանոթանալու վերաբերյալ: Ինչ վերաբերվում է «Իրավունքի եվրոպա միավորում» ԻՀԿ կողմից «մրցույթի բոլոր փուլերի նկատմամբ դիտարկում իրականացնելու համար հավատարմագիր տրամադրելու» վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարություն ներկայացված դիմումին, ապա հարկ է նշել, որ նման գործընթաց Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրությունն իրականացնող մրցույթը կանոնակարգող որևէ կարգով սահմանված չէ: Սա տրամաբանական է' հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ մրցույթի հարցազրույցի փուլ անցած մասնակիցների ցուցակը, ինչպես նաև զանգվածային լրատվության միջոցներին և հասարակական կազմակերպություններին ուղղված հարցազրույցին մասնակցելու ընթացակարգը և պայմանները պարունակող ծանուցման տեքստը ենթակա են հաստատման միայն հավակնորդների կողմից ներկայացված փ աստաթղթերի ստուգման շրջանակներում անցկացվող Հանձնաժողովի նիստին: Այսպիսով ակնհայտ է, որ Հանձնաժողովի հիշյալ նիստին որևէ կազմակերպությանը կամ ԶԼՄ-ին մասնակցելու հավատարմագիր տրամադրելը դրա ընթացակարգի կանոնակարգված և հրապարակված չլինելու պարագայում կհանդիսանար կամայական մոտեցում և դրանով իսկ կխախտվեին այլ հասարակական կազմակերպությունների կամ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների իրավունքները:

Հարկ է նաև անդրադառնալ մամուլում մրցույթին մասնակցելու հավակնորդների քանակի վերաբերյալ հրապարակված տեղեկատվությանը: Այս կապակցությամբ ուշադրության է արժանի այն փաստը, որ մրցույթին մասնակցելու նպատակով համապատասխան դիմում ներկայացնելու համար սահմանված է եղել 20-օրյա ժամկետ, որի ավարտից հետո արդեն իսկ դիմած անձինք ունեին հնարավորություն 3-օրյա ժամկետում վերացնել փաստաթղթերի թերությունները: Այս պարագայում առնվազն անհասկանալի է և նպատակների տեսակետից խիստ կասկածելի ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի Հանձնաժողովի գործունեության ապահովման շրջանակներում իրականացվող գործունեության նկատմամբ որևէ անվստահությունը այն պարագայում, երբ մրցույթի մասնակցության առաջին դիմումը ներկայացվել է միայն 2014թ. սեպտեմմբերի 22-ին, այսինքն մրցույթի հրապարակման պահից 18 օր անց, իսկ դիմած անձանց քանակի վերաբերյալ տեղեկատվությունը՝ ընթացակարգի թափանցիկությունը և հրապարակայնությունն ապահովելու նպատակով, ժամանակ առ ժամանակ՝ ելնելով մասնակիցների քանակի փոփոխությունից, հրապարակվել է:

Հարկ է նաև նշել, որ մասնակիցների քանակի փոփոխությունների վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակվել է ոչ կանոնավոր, ինչը պայմանավորված էր և՛ հետագայում անձամբ ներկայանալու պայմանով էլեկտրոնային փոստով հավակնորդների կողմից դիմումներ ներկայացնելու, և՛ փաստաթղթերը փոստային ծառայության միջոցով ՀՀ արդարադատության նախարարության քարտուղարություն մուտքագրվելու հանգամանքներով:

Անդրադառնալով հավակնորդների գրանցամատյանը դիտարկելու վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարություն ներկայացված դիմումներին և 2014թ. սեպտեմբերի 24-ի ժամը 18.00-ից հետո ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի կողմից դիմումներ ստանալու վերաբերյալ ենթադրություններին՝ հայտնում ենք, որ հավակնորդների վերաբերյալ տեղեկատվություն պարունակող գրանցամատյանը դիտարկելու մասին դիմում ՀՀ արդարադատության նախարարություն է մուտքագրվել միայն 2014թ. սեպտեմբերի 29-ին «Իրավունքի եվրոպա միավորում» ԻՀԿ-ի կողմից և սեպտեմբերի 30-ին մեկ ԶԼՄ կողմից:

Ինչ վերաբերում է սահմանված 20 օրյա ժամկետի ավարտից հետո ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի կողմից փաստաթղթեր ընդունելու վերաբերյալ հայտարարությանը, հարկ է նշել, որ նույն «Իրավունքի Եվրոպա միավորում» ԻՀԿ-ի հիմնադիր անդամ հանդիսացող մրցույթի հավակնորդներից մեկը անձամբ ներկա է գտնվել ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմում և ծանոթացել է ինչպես գրանցամատյանին, այնպես էլ աշխատակազմի գործունեությանը: Նման պայմաններում, բնականաբար, վերջինս չէր կարող տեղեկացված լինել էլեկտրոնային փոստով ներկայացված դիմումի կա մ փոստային ծառայության միջոցով ՀՀ արդարադատության նախարարության քարտուղարություն մուտքագրված փաստաթղթերի փաթեթի առկայության մասին, ինչը հնարավոր է տեղիք է տվել վերջինիս ենթադրելու, որ ինքը հանդիսանում է մրցույթին մասնակցելու դիմում ներկայացրած վերջին դիմումատուն:

Հաշվի առնելով մրցույթի հարցազրույցի փուլ անցած մասնակիցների ցուցակի Հանձնաժողովի կողմից հաստատված լինելու հանգամանքը, ինչպես նաև նպատակ ունենալով ապահովել մրցույթի թափանցիկությունն ու հրապարակայնությունը, հայտնում ենք, որ մրցույթին մասնակցելու նպատակով դիմում ներկայացրած բոլոր հավակնորդների վերաբերյալ փաստաթղթերը, ինչպես նաև գրանցամատյանը հասու են ծանոթացման համար և համապատասխան հասարակական կազմակերպությունները և զանգվածային լրատվության միջոցները նախապես ծանուցման պայմաններում կարող են ծանոթանալ բոլոր փաստաթղթերին»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Պատերազմը կարող էր ավարտվել օրերի ընթացքում»․ Լուկաշենկոն՝ Ուկրաինայի հակամարտության մասինԱդրբեջանը պարտվել է ՄԻԵԴ-ում՝ Ապրիլյան պատերազմի գործով․ ԴրմեյանՖուտբոլիստը մահացել է խաղադաշտում ստացած հարվածից հետո․ նա 30 տարեկան էրԻ՞նչ խնդիր ունի ընդդիմությունը նոր Սահմանադրության հետ, եթե վստահ է՝ ժողովուրդը դեմ կքվեարկի. Գալյան (տեսանյութ) Ուսանողները փակել են Փարիզի Սորբոնի համալսարանի մուտքըԻրանք շատ բան են ասում, գլուխները պատին են տալիս, հերիք եղավ, բոլ եղավ. Գալյանը՝ ընդդիմությանըՀացադուլ անողների համար հատվածը առանձնացված է, որովհետև դա բխում է համապատասխան իրավական պահանջներից (տեսանյութ) Բնակարանային ճգնաժամը Իսպանիայում հասել է քաղաքական ճգնաժամի․ արտահերթ ընտրություններ՝ նոյեմբերի 29-ինԲելառուսը չի ցանկանում միջնորդել Ուկրաինայի հարցով բանակցություններինՆեթանյահուն հայտարարում է, որ ընտրողներն իրեն են ընտրել վարչապետի պաշտոնումՕգնություն ստանալու եկած մարդիկ հայտնվել են հարվածների թիրախում․ 29 զոհ՝ ԶապորոժիեումՀանրայինը դիտավորյալ է սգո օրը ուրախ համերգ ցույց տվել. Չալաբյան (տեսանյութ) Զախարովան կարծում է, որ Լատվիան պատասխանատու է Ուկրաինայում հակամարտության ձգձգման համարԿյանքից հեռացել է «Տեներիֆեի» ֆուտբոլիստ Դե Միգելը․ նա երեկ «Տեներիֆե»-«Անդորրա» հանդիպման ժամանակ սրտի կանգ էր տարել Սեպտեմբերի 27-ին ժամանցային համերգ կազմակերպելով՝ Հ1-ը վիրավորեց հայ ընտանիքների ցավը․ ՉալաբյանԻրանը հրթիռնե՞ր է տեղակայել Ադրբեջանի սահմանին. Դեպի ՀՀ ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք (տեսանյութ) Լուկաշենկո. Թրամփը կանխել է եվրոպացիների կողմից միջուկային հակամարտություն սկսելըՊարտադի՞ր է փոխարինել գործող փաստաթղթերը. ՆԳՆ-ն իրազեկում է (տեսանյութ) Դատավոր Գևորգ Մանուկյանին նկատողություն է հայտարարվել«Նուբարաշեն», «Գորիս» ՔԿՀ-ները կփակվեն. Երբ և ո՞րտեղ է նախատեսվում նոր ՔԿՀ-ներ կառուցել (տեսանյութ) Թրամփի՝ Ֆլորիդայի նստավայրի մոտ տեղադրվել է անօդաչու թռչող սարքերից պաշտպանող սարք«Մեզ ապագայից զրկում են»․ Gen Z-ի բողոքի ալիքը տարածվում է ԵվրոպայումԵրևան–Աշտարակ ճանապարհին հոկտեմբերի 24-ին տեղի ունեցած վթարից տnւժած երեխաներից մեկն այսօր դուրս է գրվել հիվանդանոցից. ԱՆ Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 81 հողամասում ապամոնտաժվել է 238 շենք-շինություն. ԴատախազությունՓարիզի 170-ամյա հանրահայտ հանրախանութը սնանկության պաշտպանության տակ է հայտնվելԻնչո՞վ են պայմանավորված մահերը ՔԿՀ-ներում. Գալյանը մանրամասնում է (տեսանյութ) Իրանն ու ԱՄՆ-ը դեռևս շատ հեռու են համաձայնության գալուցԱրենի համայնքին կհատուցվի 5 միլիոն 251 հազար դրամ. Դատախազության՝ պետշահերի հերթական հայցը բավարարվել է 11 500 տարվա հնության կմախքներ․ գիտնականները հայտնաբերել են հին մարդկանց մինչ այդ անհայտ խումբըԿիևը Ուկրաինայի զինված ուժերին հատկացրել է գրեթե 20 անգամ ավելի շատ գումար, քան առողջապահությանըՄիլիարդավոր ծախսերի ֆոնին ՔԿՀ-ներում լոգասենյակներ չկան․ մարդիկ 4-5 օրով չեն լողանում (տեսանյութ) 600 հազար ստորագրություն՝ CNews-ի դեմ․ ռասիստական սպանությունից հետո Ֆրանսիայում պահանջում են փակել հեռուստաալիքըՎրաստանն արտաքսել է 101 օտարերկրացու, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների Թրամփը Իրանի հետ պատերազմի վրա ծախսված 30 միլիարդ դոլարը աննշան է անվանելԱդրբեջանի դեմ հայցերի հետկանչումը խաղաղության օրակարգի մաս է․ Մակունց (տեսանյութ) Ավինյան-Ալեն Սիմոնյան թեժ պայքար է ՔՊ-ում․ Սասուն Միքայելյանին ու նրա փեսային «քցեցին»Եվրոպան զորք է պատրաստում Ուկրաինայի համար․ 2 800 զինծառայող՝ Ռուսաստանի սահմանների մոտՓաշինյանի որոշմամբ հաստատվել է ԳԱԱ նախագահության կազմը. այն կգլխավորի ՀՀ նախագահը Աշխատավարձերի բարձրացման նախագծի հեղինակը Տիգրան Խաչատրյանն է, ես չեմ մասնակցել քննարկմանը.ՄակունցBloomberg. ԱՄՆ-ը կարող է խնդրել ՆԱՏՕ-ի երկրներին ավելացնել PURL ծրագրին կատարվող ներդրումները Հայտնի է՝ ովքեր են Նիկոլ Փաշինյանի հետ մեկնել Բրյուսել Ասում եք՝ դե մենք ընտրվել ենք և ժողովուրդը թույլ է տվել ինչ ուզենանք անենք, դա է ստացվում. ՂազինյանBinance-ի 6.3 մլրդ դոլարի կիբերհարձակումը․ Հյուսիսային Կորեան հերքում է մեղադրանքներըՓաշինյանը Ժաննա Անդրեասյանին գործուղում է Մոսկվա Մեծ Բրիտանիան և ԵՄ-ն մոտենում են մերձեցման․ համաձայնեցվել է նոր գործարքի նախագիծըԳազայում վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի կողմից իրականացված հարձակումների հետևանքով զոհվել է 15 մարդ UFC-ի լեգենդը կոշտ քննադատել է Ծառուկյանին և սպառնալիքներ հնչեցրելՈրքա՞ն գումար է ծախսվել «Վարչաբենդի» վրա, և որքա՞ն հոնորար է ստացել թմբուկահարը․ ՂազարյանԻնչպե՞ս ենք դիվերսիֆիկացնելու արտահանումը, եթե դրա համար գումար նախատեսված չէ. Ֆարմանյան (տեսանյութ) Իրանը սպառնում է հարվածել Եվրոպայում գտնվող ԱՄՆ ռազմական օբյեկտներին
Ամենադիտված