Մեղադրողը միջնորդեց Վազգեն Խաչիկյանին դատապարտելու 13 տարվա ազատազրկման. pastinfo.am
Իրավունք
Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի և մյուսների գործով այսօրվա դատական նիստում մեղադրողը հրապարակեց մեղադրական ճառը: Ըստ այդմ, մեղադրողը Վազգեն Խաչիկյանի համար միջնորդեց ազատազրկում՝ 13 տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ: Այս մասին գրում է pastinfo.am-ը:
Գործով ամբաստանյալներ Աշոտ Աբրահամյանի համար դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը պահանջեց դատապարտել ազատազրկման 6 տարի 6 ամիս, Հովհաննես Գրիգորյանին՝ 6 տարի 2 ամիս, Վիգեն Գևորգյանին և Արթուր Սուքիասյանին՝ 4 տարի 6 ամիս, Վահագն Խաչատրյանին և Հովհաննես Հովհաննիսյանին՝ 5 տարի 6 ամիս, Սամվել Էլբակյանին՝ 5 տարի, իսկ Համլետ Մարտիրոսյանին, Բագրատ Մուրադյանին, Արմեն Խաչատրյանին և Հրանուշ Դանիելյանին՝ 4-ական տարի ժամկետով ազատազրկման:
Միաժամանակ մեղադրողը միջնորդեց Հրանուշ Դանիելյանի նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան՝ 1 տարի ժամկետով:
Մեղադրող դատախազը նաև նշեց, որ ամբաստանյալների՝ պետությանն ունեցած պարտքը կազմում է 267մլն. 583 հազար 336 ՀՀ դրամ:
Հաջորդ՝ հոկտեմբերի 23-ին կայանալիք դատական նիստին պաշտպանական կողմը հանդես կգա ճառերով:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին