Երևանի քննչական վարչությունում և վարչական շրջանների քննչական բաժիններում կատարվել են նշանակումներ
Իրավունք
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը հրամաններ է ստորագրել՝ Երևան քաղաքի քննչական վարչության և վարչական շրջանների քննչական բաժինների պետեր նշանակելու մասին։ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ է նշանակվել Ջոն Սուրենի Ֆարխոյանը:
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի պետ է նշանակվել Վիգեն Մանուկի Մեսրոպյանը, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ՝ Սամսոն Համբարձումի Մաթևոսյանը, Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ' Սահակ Էդուարդի Գրիգորյանը, Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի պետ' Աշոտ Սուրիկի Հակոբյանը, Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի պետ' Արթուր Ջանոյի Պողոսյանը, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնի պետ' Սարգիս Գագիկի Համբարձումյանը, Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի պետ' Սամվել Յուրիկի Մկրտչյանը, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի պետ' Գևորգ Ղուկասի Սիմոնյանը:


















































Ամենադիտված
Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար